Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«Գտեք ձևերը և այդ թաքնված գովազդները վերացրեք, ընդհանրապես որևէ տեղում մենք չտեսնենք». Նիկոլ Փաշինյան

Տնտեսություն

«Ի հեճուկս նրա, որ մենք պայմանավորվել ենք, որ խաղային գովազդներ քաղաքում չեն լինելու, թաքնված գովազդների օրինակներ մենք տեսնում ենք։ Պետք չէ, որ վարչապետը կամ որևէ պաշտոնյա նկատի, զանգի ու ասի։ Գտեք ձևերն ու այդ թաքնված գովազդները վերացրեք։ Որևէ տեղում չտեսնենք։ Եթե պետք է անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ ընդունեք». Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք փուլային տարբերակով եկել հասել ենք այստեղ։ Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք։ Ես մեր տնտեսվարողներին խնդրում եմ նման բան չանել։ Ուղղակի հավաքեք ձեր թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների։ Պետք չէ կառավարության հետ հարաբերությունները փչացնել։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա սկզբունքային դիրքորոշում է, որը 2018 թվականից իրականացվում է: 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ