Ամենաարդյունավետ բնական միջոցները գլխացավն առանց դեղորայքի մեղմելու համար
Առողջապահական
Գլխացավն ամենատարածված խնդիրներից է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ սթրեսով, հոգնածությամբ, առողջական որոշակի խնդիրներով և այլն։ Նման տհաճ զգացողությունները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնաարվորինս շուտ ազատվել ցավից։
- Խառնել հավասար քանակությամբ երիցուկի մանրացրած ծաղիկները, անանուխի տերևները, հոռոմ-սամիթի պտուղներն ու կատվախոտի արմատը, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել կես լիտր եռման ջուր ու թրմել 30 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրվա ընթացքում։
- 2 ճաշի գդալ լորենու ծաղիկներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր և 10 րոպե դնել թույլ կրակին։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 4 անգամ 1/2 բաժակ։
- 1 ճաշի գդալ չորացրած սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եռացնել 10 րոպե այնուհետև թրմել ևս 30 րոպե։ Ստացված թուրմը քամել և խմել օրական 3 անգամ 1/4 բաժակ։
- 1 ճաշի գդալ չորացրած խնկածաղկին ավելացնել 300 մլ եռման ջուր, մեկ ժամ թրմել որևէ տաք տեղում, այնուհետև քամել և խմել օրական 3 անգամ 1/2 բաժակ։
- Գլխացավերի դեպքում շատ արդյունավետ կարող է լինել բռնչիի հատապտուղների թարմ հյութը։ Նույնքան արդյունավետ են նաև սև հաղարջի ու ելակի թարմ հյութերը։ Բացի այդ, կարելի է նաև թունդ կանաչ թեյ խմել, որը գլխացավերի ու անգամ միգրենի դեմ պայքարի հիանալի բնական միջոց է։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել գլխացավերի դեմ պայքարում, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում նման ցավը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Բացի այդ, հարկ է հիշել, որ նման բնական միջոցներն ունենում են որոշակի հակացուցումներ և ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել գլխացավերի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: