Մերցը հաստատել է Բեռլինի պատրաստակամությունը Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության համար Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանում արգելափակվել է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը

Միջազգային

Ադրբեջանում արգելափակվել է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է «ՌԻԱ Նովոստի»-ի այն հարցին, թե ի՞նչ պատճառով են տեղական իշխանություններն Ադրբեջանում արգելափակել ria.ru կայքը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական տեղեկատվական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «տարածելու» մեջ՝ մատնանշելով, որ այն հրապարակել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի հետ հարցազրույցից հատվածներ:

««Ռուսական պետական լրատվական գործակալության կողմից զրպարտող բնույթի տեղեկությունների տարածումը, որոնք դեմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և անջատողական միտումներ են քարոզում, չեն համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի  միջև բարեկամական հարաբերությունների ոգուն՝այդպիսով առաջացնելով ափսոսանք»,-«ՌԻԱ Նովոստի»-ի հարցին ի պատասխան նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

«Ռիա Նովոստի»-ն գրում է, թե նա կարծիք է հայտնել, որ դա իբր հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 1997 թվականին կնքած Բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրին և 2022 թվականի Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները շարունակելու են միջազգային ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ