ԱՀԿ - ում հաստատել են աշխարհի 27 երկրներում կապիկների ծաղիկ հիվանդության 780 դեպք
Առողջապահական
«2022 թվականի մայիսի 13-ից մինչեւ հունիսի 2-ը հաղորդագրություններ են ստացվել լաբորատոր ճանապարհով հաստատված կապիկի ծաղկի 780 դեպքի մասին», - ՏԱՍՍ-ը մեջբերում է հայտարարությունը:
Նշվում է, որ հիվանդության դեպքեր են հայտնաբերվել ԱՀԿ-ի չորս տարածաշրջանների 27 երկրներում, որոնք կապիկի ծաղկի համար էնդեմիկ չեն:
Ավելի վաղ Նիգերիայի հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը հայտնել էր կապիկի ծաղիկ հիվանդության մահվան առաջին դեպքի մասին: