Մասնագետը նշել է՝ ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ առավոտյան սուրճ խմելու սովորությունը
Հասարակություն
Առավոտյան սուրճ խմելու սովորությունը կարող է մարդու համար աննկատ կերպով վերածվել կախվածության։ Այս մասին medikforum.ru կայքի հետ զրույցում ասել է հոգեբույժ, նարկոլոգ Եվգենի Բրյունը։
Մասնագետի խոսքով՝ այս ըմպելիքը ոչ միայն առույգացնում է, այլև կախվածություն է առաջացնում, իսկ այս դեպքում կոֆեինի բացակայությունը կարող է ինքնազգացողության վտանգավոր փոփոխության պատճառ դառնալ։ Ընդ որում՝ մարդը կարող է անգամ չնկատել պատճառահետևանքային որևէ կապ։ Ինչպես նշել է Բրյունը, նման պարագայում կարող է զրկանքի համախտանիշ առաջանալ, որն էլ կուղեկցվի խումարին բնորոշ ախտանշաններով։
«Ամեն օր առավոտյան մի բաժակ թունդ սուրճ խմողների շուրջ 60 տոկոսի մոտ հարկադիր հրաժարվելու դեպքում նկատվում են գլխացավեր, քնկոտություն, տրամադրության կտրուկ տատանումներ, անհանգստություն, դյուրագրգիռություն ու աշխատունակության անկում», - նախազգուշացրել է մասնագետը։