Որ հիվանդությունները կարող են դառնալ ձեռքերի դողի պատճառ
Հասարակություն
Ձեռքերի դողը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներով։ Սթրեսի ու անհանգստության պահին նման դողը չի համարվում ախտաբանական խնդիր, սակայն որոշ դեպքերում այն կարող է հուշել վտանգավոր հիվանդությունների զարգացման մասին։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է նյարդաբան Պավել Բրանդը։
Մասնագետի խոսքով՝ ֆիզիոլոգիական դողն ի հայտ է գալիս անհանգստության կամ գերհոգնածության ֆոնին և սովորաբար անհետանում է րոպեների ընթացքում, սակայն եթե այն մշտական բնույթ է կրում, ապա կարող է հուշել գլխուղեղի հետ կապված խնդիրների մասին։ Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել մասնագետին։
«Լինում է դող, որը կապված է գլխուղեղի ուղեղիկի ախտահարման հետ։ Այն սովորաբար ուժգնանում է օբյեկտին մոտենալու դեպքում։ Այսպիսով՝ գլխուղեղի վրա ալկոհոլի ազդեցության հետևանքով տեղի է ունենում ուղեղիկի ալկոհոլային սուր ախտահարում և մարդու մոտ դրանով պայմանավորված դող է առաջանում», - նշել է մասնագետը։
Բացի այդ, այս տհաճ ախտանշանը բնորոշ է նաև լյարդի հիվանդություններին, Պարկինսոնի հիվանդությանն ու նյարդային համակարգի այլ ախտաբանություններին, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։