Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Սորոսականությունը Հայաստանում պետք է կործանվի. Լևոն Նազարյան

Հրապարակախոսություն
Որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ մի քանի կետով կանդրադառնամ ծայրահեղականություն տածող սույն հիմնադրամի թրքահաճո գործունեությանը կրթության համակարգում, սրանց խնդիրն է՝
1. Ազգայնազրկել "Հայոց պատմություն" դպրոցական առարկայի ծրագիրն ու բովանդակությունը։ Մի օր սրանց ուղեծրում ակամայից հայտնված ծանոթներիցս մեկին հարցրեցի, թե ինչպես է վերաբերում Ուրարտույի հայկական թագավորության ժառանգությանը։
Զրուցակիցս տարակուսանքով թևերը տարածեց և խնդրեց ճնշում չգործադրել իր վրա, իսկ ողբերգալին նրանում է, որ վերջինս հավակնում էր հեղինակել հայոց պատմության դպրոցական դասագիրքը։
Սորոսականները թուրքական փողերով ջանում են Ուրարտուն կտրել մեր ազգի պատմական ժառանգությունից և դրանով երևակայական հիմքեր ստեղծել "թուրքական տեղաբնիկության" պսեվդոթեզի համար։
2. Մասնագիտական որակներից և պատասխանատվությունից դատարկել բարձրագույն մանկավարժական կրթությունը և խոտանել դպրոցի ապագա ուսուցչական կադրերին՝ ակադեմիականության փոխարեն շեշտը ուսանողների սոցիալական հարցերի վրա դնելով։
Դրամաշնորհներից սնվող ու կրթության համակարգ սպրդած սույն գվարդիան դիլետանտությունը, միջակությունը, պարտադիր ստանդարտների բացակայությունը դարձրել է սեփական գործունեության ձեռագիրը։
Արդյունքում ԲՈՒՀ֊ն ու ուսանողները բարձրագույն կրթության գործընթացում ֆինանսական պարտավորությունների պատշաճ կատարումը կարևորում են մասնագիտական կայացումից։
Ուսուցչի աշխատանքի և մանկավարժի անձի հանդեպ մեր հասարակությունում առկա հակակրանքը հենց սրանց ազգադավ գործունեության արդյունքն է։
3. Ազատականացման քողի տակ ջնջել պետական պատվերը հանրակրթությունից՝ հավակնելով գրպանել դրա կազմակերպմանն ուղղված պետական ֆինանսական միջոցները։
Սրանց խմբակը մտմտում է, որ իրենց ենթակա մասնավոր կրթական կազմակերպությունների ձեռամբ, որպես կապալառու, վաղը պիտի շահի հանրակրթության կազմակերպման սպասվելիք փակ տենդերները՝ "դպրոցը, որպես պետական հաստատություն" գաղափարի ջախջախումից հետո։
Հեղինակային մանկավարժական տեսությունների ոտնահարման ու տարրական դպրոցին ուղղված սլաքների արդյունքում է, որ կրտսեր դպրոցականների կեսը արդեն իսկ առաջին դասարանն ավարտում են ոչ գրաճանաչ։
Մի խոսքով սրանց գրանտակեր, հակագիտական խմբակը ջանում է ամեն կերպ մեզ դարձնել թուրքի անգրագետ հարճեր, որոնք ոչ միայն կկորցնեն պետությունն ու հայրենինքն, այլև հիշողությունն, տարրական գրագիտությունն ու էթիկան։
"Carthago delenda est"!!!
"Կարթագենը պետք է կործանվի"!!

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիներիԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՓաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասներըԻսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից. Արտակ ԶաքարյանԿիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքըԱլմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց«Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված