Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող կանխիկ գործարքները կհամարվեն անվավեր

Տնտեսություն

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 9-ի արտահերթ նիստում հավանություն տվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններին։ Այսպիսով, Հայաստանում 300 հազար դրամից ավելի կանխիկ եղանակով կատարված գործարքներն այսուհետ կճանաչվեն անվավեր։

Այսպիսով, այս տարվա հուլիսի 1-ից շարժական եւ անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձակալության, ինչպես նաեւ փոխառության գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Մասնավորապես, եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը։ Սույն օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունը կներդնի նոր մեխանիզմ, ըստ որի՝ վերը նշված պահանջները չկատարելու դեպքում գործարքն ի սկզբանե կհամարվի անվավեր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ