Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ամոթ ա, երկու կողմդ էլ Ձեր քաղաքական խաղերը Արցախի փրկության տակ մի քողարկեք, Արցախը փրկեիք, երբ իրոք փրկության կարիք ուներ․Կորյուն Ղումաշյան

Հանդիպում

<<Էս ի՞նչ եք անում տղերք՝ երկու կողմդ էլ իբր Արցախով եք հա՞ մտահոգ։ Էս ինչ ցիրկ եք կազմակերպել, իրար քլնգելով, անցյալ-ներկա հիշեցնելով եք հա Արցախ փրկում, մեկդ մյուսին թալանչի, նախկին-ներկա անելով քաղաքական պայքար եք մղում հա՞ ձեր արեւին։ Իշխանությունն էլ, ընդդիմություն էլ աթոռակռիվ են անում ավելի շատ,  սենց չեն պայքարում, ամոթա, էդ Ձեր քաղաքական խաղերը Արցախի փրկության տակ մի քողարկեք։ Արցախի մնացած մասը Ադրբեջանի կազմում չի լինելու՝ դա լավ գիտեն եւ իշխանությունները եւ փողոց դուրս եկածներ։ Ինչո՞ւ, որովհետեւ  Ռուսաստանը ի տարբերություն հայերիս՝ Արցախը Ադրբեջանին տվողը չի։ Էնպես որ իզուր Ձեզ մի կոտորեք։ Կամ, որ էդքան սրտացավ էիք, որ իսկապես չէիք ուզում Արցախը տեսնեիք այն վիճակում ինչ վիճակում, որ այսօր է՝  թող իշխանությունը ժամանակին զորքեր ուղարկեր Արցախ, հրաման չտար հետնահանջի, ընդդիմությունն է  թող իսկապես գար կռվի դաշտ, ոչ թե թիկունքում, Ստեփանակերտում կամ Գորիսում, Կապանում սելֆինել անելով բավարարվեր։ Բա ո՞ւր էիք, բա գայիք Արցախը փրկեիք, բա գայիք թշնամու ողնաշարը ջարդեիք, չթողեիք թուրքը գար ճեղքեր մեր թիկունքը>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում առկա ներքաղաքական զարգացումներին, ասել է «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը, ընդգծելով․

-Հրապարակում ելույթ ունեցողներից մենակ մի հոգի էր պատերազմի դաշտում ու էդ մեկը Սեյրան Օհանյանն էր։ Նրան տեսել եմ զինվորի կողքին, ինքը անձամբ իմ ջոկատի կողքին էր։ Սեյրանն էլ այնտեղ ենթարկվող էր, որոշող չէր, ես չեմ կարա հոգուս մեղք անեմ, բայց բացի իրենից ոչ ոքի չեմ տեսել։ 

Շուշիի հանձնման բացառիկ մանրամասների մասին զրույցն ամբողջությամբ կներկայացնեք հաջորդիվ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ