«Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ «Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները

«Հրապարակ». Ռուբեն Վարդազարյանը ուշագրավ շոու է պատրաստել

Հասարակություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդն արդեն նշանակել է ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանավոր կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստի օրը:

Հիշեցնենք. մենք տեղեկացրել էինք, որ ԲԴԽ 3 գիտնական անդամի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Վարդազարյանի դեմ` լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի հիման վրա, որտեղ վերջինս արտահայտել է տեսակետ ու տվել գնահատականներ, որով խախտել է դատավորի չեզոքության սկզբունքը: Սրանով ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ցանկանում է հասնել այն բանին, որ Վարդազարյանի լիազորությունները կասեցվեն։

Մենք տեղեկացանք, որ Վարդազարյանի կամ նրա շահերը պաշտպանող փաստաբան Արամ Օրբելյանի կողմից որեւէ պատասխան չի ուղարկվել ԲԴԽ։ Նա որոշ անակնկալներ է պատրաստել ԲԴԽ անդամների համար։ Մասնավորապես, նա եւ իր պաշտպանը հունիսի 16-ին ներկայանալու են նիստին եւ փորձելու են շոու անել՝ ցույց տալով նման կարգապահական վարույթ հարուցած գիտնական անդամների իրավական անգրագիտությունը, ու որ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար որեւէ օրինական հիմք չունեն։

Հիշեցնենք, որ թեեւ պաշտոնապես չի հայտարարվում, թե որն է վարչական վարույթի առիթը, բայց մենք պարզել էինք, որ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթը ԲԴԽ անդամների մոտ ծագել է մայիսի 10-ին Armdaily.am կայքին նրա տված հարցազրույցից, որտեղ նա խոսել է Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին ու կարծիք հայտնել այս գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ․ «Ակնհայտ է, որ որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»։

ԲԴԽ-ում կարծում են, որ նա, կարծիք հայտնելով Սահմանադրական դատարանի այս որոշման վերաբերյալ, խախտել է դատավորի չեզոքության սկզբունքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ