Հայտնի է՝ սննդամթերի որ տեսակներն են նպաստում արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացմանը
Առողջապահական
Արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացմանը կարող է նպաստել ոչ միայն քաղցրավենիքը, այլև ոչ քաղցր մթերքը։ Դրանց գլխավոր առանձնահատկությունը գլիկեմիկ բարձր ինդեքսն է, որը ցույց է տալիս ածխաջրերի յուրացման արագությունը: Այս մասին «Прайм» գործակալության հետ զրույցում ասել է սննդաբան, ներզատաբան Օքսանա Միխալյովան՝ ընդգծելով, որ որքան բարձր է գլիկեմիկ ինդեքսը, այնքան արագ են դրանք բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը։
«Գլիկեմիկ բարձր ինդեքսով մթերքի կանոնավոր գործածությունը խանգարում է նյութափոխանակությունը, խթանում է քաղցի զգացումն ու ակտիվացնում է ճարպերի կուտակումը։ Բացի այդ, սննդակարգում մեծ քանակությամբ գլիկեմիկ բարձր ինդեքսով մթերքի առկայությունը նպաստում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացմանը», - ընդգծել է բժիշկը։
Գլիկեմիկ բարձր ինդեքսը (70 միավոր և ավելի) բնորոշ է քացրավենիքին, ինչպես նաև ցորենի ալյուրից պատրաստված թխուկներին, բրնձին, կարտոֆիլին, արագ պատրաստման շիլաներին ու լապշային, գազավորված ըմպելիքներին և այլն։ Բացի այդ, այս խմբին են պատկանում նաև որոշակի մրգերն ու բանջարեղենը, այդ թվում՝ ստեպղինը, սեխը, ձմերուկը և այլն։