Իտալացի գիտնականները պարզել են, որ կապիկների ծաղկի վիրուսը կարող է պարունակվել սերմնահեղուկի մեջ
Առողջապահական
Իտալացի գիտնականներն աշխարհում առաջինն են պարզել, որ կապիկների ծաղկի վիրուսը կարող է պարունակվել սերմնահեղուկում, հայտնել է վարակիչ հիվանդությունների Lazzaro Spallanzani («Սպալանցանի») ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Վայան:
«Մեր հետազոտողներն աշխարհում առաջինն են հայտնաբերել, որ կապիկների ծաղկի համար պատասխանատու վիրուսը կարող է առկա լինել սերմնահեղուկի մեջ», - հայտարարել է հայտնի գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը:
Այդ կապակցությամբ Վայան հիշեցրել է, որ վիրուսաբանները «նույնիսկ դժվարին ժամանակներում են ասել, այդ թվում՝ երիտասարդներին, որ մենք կարող ենք եւ պետք է ապրենք լիարժեք կյանքով, բայց անվտանգության պայմանների պահպանմամբ»:
«Սպալանցանի» ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կապիկների ծաղկի վիրուսը «կարող է առկա լինել այդ հիվանդությամբ վարակված մարդու սերմնահեղուկի մեջ այն ձեւով, որում ընդունակ են բազմացման»:
«Վիրուսը մեկուսացվել է ինստիտուտի լաբորատորիաներում սերմնահեղուկից, որը հիվանդից վերցվել է մարդու մոտ ջերմության բարձրացումից վեց օր անց, եւ բջիջների մշակույթում ի վիճակի է եղել վարակվել եւ բազմանալ լաբորատորիայում», - նշում են հետազոտողները: