«Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Ռուբեն Ռուբինյանը Խաչատուր Սուքիասյանի բանկից 33 մլն վարկ է ստացել և գնել բնակարան՝ էլիտար թաղամասում. YerevanToday

Մամուլի տեսություն

ՔՊ պատգամավորներից Ռուբեն Ռուբինյանը շուտով կտեղափոխվի նորակառույց բնակարան, որը ձեռք է բերել նախորդ տարի: Ռուբինյանը, ում աշխատանքային գործունեությունը սկսվում է 2018 թվականից և միանգամից փոխարտգործնախարարի պաշտոնից, առաջին անգամ աշխատանքի գնալու ժամանակ պաշտոնապես իր հաշվին ունեցել է ընդամենը 500 հազար դրամ գումար: Այս մասին գրում է YerevanToday-ը:

Կարճ ժամանակահատվածում սրընթաց կարիերայի աճ ունեցած Ռուբինյանն արդեն 2020 թվականին իր բանկային հաշվին ունեցել է 14 միլիոն դրամ գումար: Հենց այդ ժամանակահատվածում էլ, ինչպես տեղեկանում ենք, նա ընդգրկվում է այն հանրային ծառայողների ցուցակում, որոնք պետք է բնակարան գնեն նոր կառուցվող բազմաբնակարան շենքում: Ի դեպ, Ռուբեն Ռուբինյանն ընդգրկվում է առաջնահերթ կարգով, թե ինչ պարամետրեր են հաշվի առնվել, սակայն հետաքրքրական է, որ այդ ամենը արվում է 44-օրյա պատերազմի օրերին։ Խոսքը գնում էր Երևանի Ադոնց փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի մասին, մինչդեռ Ռուբինյանի ներկայիս բնակարանը գտնվում է Ավանում:

Այսպես, 2021 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ռուբեն Ռուբինյանը երկու անգամ՝ համապատասխանաբար 45,500,000 և 2,400,000 ՀՀ դրամ, փոխառություններ է կատարել «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ին: Այն գտնվում է Ավան վարչական շրջանում, կայքում նշված է, որ կառուցապատման ավարտը նախատեսված է այս տարվա հունիսին: Մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 475,000 դրամ:

Նշենք նաև, որ 2021 թվականին Ռուբեն Ռուբինյանը 33,500,000 ՀՀ դրամ փոխառություն է ստացել Հայեկոնոբանկից, 527,208 դրամ էլ՝ Ինեկոբանկից: Իսկ ինպես հայտնի է Հայեկոնոբանկը պատկանում է ՔՊ օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին:

Պաշտոնական հայտարարագրում Ռուբինյանը 2021 թվական տարվա սկզբին իր հաշվին ունեցել է 14,325,225 հազար դրամ, իսկ տարվա ավարտին՝ 8,271,921 դրամ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ