Ինչ է սպասվում «Հարութ Փամբուկչյան 70/2» համերգին. Խաչիկ Եղոյանը փակագծեր է բացում
Մշակութային
Հուլիսի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը։ Համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը նշեց, որ համերգը նախատասված էր դեռեւս 2020 թվականին՝ Հարութ Փամբուկչյանի 70-ամյակի առթիվ, բայց համաճարակի, պատերազմի շրջանում անկարելի էր այն իրականացնել։
«2020 թվականին տոմսերի մեծ մասը վաճառվել էր եւ այսօր համերգն իրականացվում է հատկապես այն մարդկանց համար, ովքեր մեզ վստահել են, այսքան ժամանակ պահել են տոմսերը եւ համբերատար սպասել։ Մեզ համար անչափ կարեւոր է ազնիվ գործունեությունը։ Համերգի ընթացքում լինելու են բազմաթիվ պարային ծրագրեր, ինչպես նաեւ անակնկալ դուետ, որի մասին չեմ ցանկանում հիմա չակերտները բացել։ Համերգի ընթացքում հնչելու են հայրենասիրական եւ հաղթական երգեր նվիրված մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի եւ ովքեր ապրում են հիմա մեր կողքին»,- ամփոփեց Խաչիկ Եղոյանը: