«Նման թափթփուկներին հրահանգ տվողը հենց ներկայիս դավաճաններն են, որոնք գործում են դրանց հրամանով ու «դաբռոներով», որ իրենք կմնան անպատիժ»
Թավշյա տեռոր
Ռեֆորմիստներ կուսակցության խորհրդի անդամ, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Լիլիթ Հովիկիմյանն արձանագրում է, որ ոճրագործ բաշիբոզուկները հովանավորվում են խունտայի ամենաբարձր մակարդակում.
Աննա Մկրտչյանի տեսանյութից տեղեկացա, որ առավոտյան` ժամը 6.00-ի կողմերը, մի ոչնչություն, թաղային խուժան Ֆրանսիայի հրապարակում մեքենան երթևեկել է ուղիղ վրանի վրա և հենց ոստիկանների աչքի առաջ:
Ուրեմն ինչքան՞ են լկտիացել նիկոլական թափթփուկները, որ բացահայտ հանցագործություններ են անում ու մնում են անպատիժ, իսկ եթե անգամ գործ է բացվում, շատ արագ տվյալ հանցագործ խուժանը արդարացվում է:
Այստեղից մի հետևություն կարելի է անել, որ նման թափթփուկներին հրահանգ տվողը հենց ներկայիս դավաճաններն են, որոնք գործում են դրանց հրամանով ու «դաբռոներով», որ իրենք կմնան անպատիժ:
Սրանք մենակ կարողանում են հերոս ու պայքարող տղեքի վրա շինծու քր գործեր կարել ու ամիսներով փակի տակ փակել, բայց իրական հանցագործներն ու հայասպանները` նիկոլի ու աննայի գլխավորությամբ, մինչ օրս չեն պատժվել ու խիստ կասկաներ ունեմ, որ երբևէ կպատժվեն:
Քիչ առաջ էլ տեղեկացա, որ Ֆրանսիայի հրապարակում վրանների ուղղությամբ մեքենա վարելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում. մեքենայի վարորդը և ևս երկու անձ բերման են ենթարկվել:
Հուսամ, որ այս անգամ գոնե խուլիգանները անպատիժ չեն մնա: