Ջղաձգումները կարող են քաղցկեղի մասին հուշող ախտանշան լինել․ ուռուցքաբան
Հասարակություն
Ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ հաճախակի ջղաձգումները, այդ թվում նաև գիշերվա ժամերին, կարող են լինել չարորակ ուռուցքի ախտանշան կամ քաղցկեղի դեմ բուժման հետևանքով ի հայտ եկած կողմնակի բարդություն, գրում է medikforum.ru կայքը։
«Եթե ուռուցքն աճում է մկանի ներսում կամ ճնշում է գործադրում դրա վրա, ապա կարող են ջղաձգումներ ի հայտ գալ մարմնի մի քանի հատվածներում: Սակայն կա չորս հատված, որոնք առավել հաճախ են ջղաձգվում: Ոտքերի և այլ հատվածների մկանների հաճախակի ջղաձգումները քաղցկեղի ամենատարածված կողմնակի բարդություններից են», - նշել է մասնագետը՝ հավելելով, որ նման ջղաձգումները կարող են տևել ընդհուպ մինչև մի քանի րոպե:
Վորոբյովը նաև նշել է մարմնի այն հատվածները, որտեղ մկանները առավել հաճախ են ջղաձգվում քաղցկեղի առկայության դեպքում։