ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

Որոնք են առողջության համար ամենավտանգավոր, սակայն տարածված սոուսները

Առողջապահական

Տարածված ու հաճախ կիրառվող սոուսներից շատերը կարող են վտանգավոր լինել առողջության համար, ուստի դրանք ցանկալի չէ օգտագործել մեծ քանակությամբ։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը՝ նշելով դրանցից ամենավնասակարները։

Մասնագետի խոսքով՝ նման սոուսների շարքին են դասվում մայոնեզն ու կետչուպը, որոնցում պարունակվող հսկայական քանակությամբ աղը բացասաբար է անդրադառնում մարդկանց օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Մեծ քանակությամբ աղից բացի, կետչուպը հարուստ է նաև շաքարով, ուստի այն հակացուցված է շաքարային դիաբետով հիվանդներին ու ածխաջրային փոխանակության հետ կապված խնդիրներ ունեցողներին։ Ինչ վերաբերում է մայոնեզին, ապա այն չափազանց բարձր յուղայնություն ունի, ուստի չի կարող համարվել առողջարար։

«Մայոնեզը մաքուր ճարպ է։ Վատագույն համադրությունը մայոնեզի ու պանրի համադրությունն է, իսկ եթե մայոնեզով պատրաստվի, օրինակ, խոզի միսը, ապա կստացվի ամբողջությամբ խոլեստերին։ Այն շատ վտանգավոր է», - նախազգուշացրել է Վյալովը։

Բացի այդ, օգտակար չի համարվում նաև սոյայի սոուսը, քանի որ այն պարունակում է ոչ միայն մեծ քանակությամբ աղ, այլև գունանյութեր։ Սա է պատճառը, որ սոյայի սոուսի գործածության դեպքում առողջական խնդիրներից խուսափելու համար հարկավոր է չմոռանալ նաև բավարար քանակությամբ հեղուկի գործածության մասին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ