Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Մեր քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի հո­գե­վի­ճա­կը շատ ծեծ­ված է եւ ան­հա­րիր է իր գրա­ված դիր­քին. Ավագյան

Թեմա

Ըստ ԽՍՀ–ից փախս­տա­կան­նե­րի հա­մա­գու­մա­րի հա­մա­կար­գող, գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ ՄԱ­ՐԻ­ԱՄ ԱՎԱ­ԳՅԱ­ՆԻ, այ­սօր ար­ցա­խյան Փա­ռու­խի հա­մար պետք է կռիվ տանք, Քա­րագլ­խի մա­սին չլռենք, որ­պես­զի այ­սօր Բեր­ձորն ու Աղավ­նոն պաշտ­պա­նենք եւ սահ­մա­նա­զատ­ման ու սահ­մա­նագծ­ման խնդի­րը, անկ­լավ­նե­րի հար­ցը թրքան­պաստ չլու­ծենք: «Իրա­վուն­քի» այն դի­տարկ­մա­նը, որ նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյու­նը դի­տար­կում է ռե­ւան­շիս­տա­կան, մինչ­դեռ իրենք պատ­րաստ­վում են «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջան» բա­ցել, Մ. Ավա­գյա­նը հա­կա­դար­ձեց՝ շեշ­տե­լով, որ ռե­ւանշ անում է ագ­րե­սո­րը:

– Ի՞նչ է նշա­նա­կում «ռե­ւանշ»: Սում­գա­յի­թյան դեպ­քե­րի ժա­մա­նակ ասում էին, թե Կա­պա­նում հա­յերն են ինչ–որ ադր­բե­ջան­ցի­նե­րի վատ վե­րա­բեր­վել: Ան­գամ Մոսկ­վա­յից եկավ հա­տուկ հանձ­նա­ժո­ղով, եթե չեմ սխալ­վում, գե­նե­րալ–մա­յոր Ռե­ե­ւի գլխա­վո­րու­թյամբ, նրանք քչփո­րե­ցին ու որե­ւէ դրվագ չգտան Կա­պա­նում, որը կա­րող էր Սում­գա­յի­թի դեպ­քե­րի առիթ տալ: Այ­սօր էլ այդ «ռե­ւանշ» տեր­մինն են մեր վզին փա­թա­թում եւ կեղծ նա­րա­տիվ­ներ ստեղ­ծում: Այս ամե­նը մի ամ­բող­ջա­կան հա­մա­կար­գում պետք է դի­տար­կել, ի վեր­ջո, մենք որ­ե­ւէ տեղ չե՞նք դի­մադ­րե­լու ու ասե­լու ենք՝ հան­կարծ մեզ չմե­ղադ­րեն ռե­ւան­շիզ­մի մե՞ջ: Իսկ ցե­ղաս­պա­նու­թյու­նից ինչ­պե՞ս պաշտ­պան­վենք: Այս­պի­սի պահ­ված­քը նշա­նա­կում է, որ մեր քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի հո­գե­վի­ճա­կը շատ ծեծ­ված է, ան­հա­րիր է իր գրա­ված դիր­քին կամ ընդ­հան­րա­պես՝ քա­ղա­քա­կան վեր­նա­խավ կոչ­վե­լուն: Դրա հա­մար էլ վա­խե­նում են ռե­ւան­շիստ երե­ւա­լուց կամ ինչ–որ խա­ղա­ղու­թյան մա­սին են խո­սում: Հի­մա թուր­քի նպա­տա­կը խա­ղա­ղու­թյո՞ւնն է, ո՞ւմ են խա­բում, աբ­սուրդ վի­ճակ է: Ինչ է, մտա­ծում են, որ մենք էլի պետք է կրկին ու կրկիրն մորթ­վենք, որ խա­ղա­ղու­թյո՞ւն լի­նի: Ո՞ւմ հա­մար… Առանց հա­յե­րի՝ թուր­քե­րին խա­ղա­ղու­թյուն կլի­նի: Այս 25 քառ. կմ–ն էլ տանք, ան­շուշտ, թուր­քե­րի հա­մար կլի­նի խա­ղա­ղու­թյուն` առանց հա­յե­րի: Բայց խոս­քը մեր կեն­սա­տա­րած­քը, գո­յու­թյու­նը եւ մեր հայ­րե­նիքն այս բե­կո­րի վրա պա­հե­լու մա­սին է: Իսկ այդ բա­ռա­խա­ղե­րը ինք­նա­բա­վա­րար­ման ինչ–որ մե­թոդ­ներ են եւ որե­ւէ հիմ­նա­վո­րում ու հե­նա­րան, ան­շուշտ, չու­նեն:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ