Որոնք են երիկամների հիվանդությունների մասին հուշող ախտանշանները
Հասարակություն
Երիկամների հիվանդությունների մասին հուշող ախտանշան կարող է լինել ախորժակի կորուստը, քաշի նվազումն ու բերանի խոռոչի տհաճ հոտը։ Այս մասին «Говорит Москва» ռադիակայանի հետ զրույցում ասել է երիկամաբան Եկատերինա Իվանովան։
Ինչպես ընդգծել է մասնագետը, երիկամները «լռակյաց» օրգան են, ինչի պատճառով էլ հիվանդության զարգացման սկզբնական փուլում ախտանշանները կարող են բացակայել։ Հիվանդներից շատերի մոտ հիվանդությունը որոշակի դրսևորումներ է ունենում միայն զարգացման ուշ փուլերում։ Նման դեպքերում հիվանդը պետք է նախապատրաստվի դիալիզի կամ օրգանի փոխպատվաստման։
«Դրանք արդեն զարգացող ուրեմիկ թունավորման ախտանշաններն են, երբ հիվանդն սկսում է նիհարել, կորցնում է ախորժակը, բերանի խոռոչից միզանյութի տհաճ հոտ է գալիս, ի հայտ է գալիս մաշկային քոր», - նշել է մասնագետը՝ թվարկելով երիկամների հետ կապված խնդիրների հիմնական ախտանշանները։