ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

Ի՞նչ մահացու հիվանդություն կարող են առաջացնել պահածոյացված լոլիկները

Առողջապահական

Պրոկտոլոգ Ելենա Սմիրնովան տեղեկացրել է, թե ինչու չարժե պահածոյացված լոլիկներ օգտագործել։ Նա ընդգծել է, որ այդ մթերքը կարող է առաջ բերել հաստ աղիի քաղցկեղ։ Խոսքն այդ թվում նաեւ նրբերշիկների, երշիկի, բեկոնի, ապուխտի մասին է։  Խոսելով պահածոյացված լոլիկների մասին՝ մասնագետը նշել է, որ ամենից շատ վտանգավոր է բիսֆենոլը, որի բարակ շերտով փակում են պահածոների բանկաները, տեղեկացրել է solenka.info-ն։

Պրոկտոլոգի խոսքով՝ բիսֆենոլը ուռուցքի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ։ Այդ լոլիկները՝ բարձր թթվայնության հետ կապված, բսիֆենոլ են կուտակում մեծ քանակությամբ։ Բժիշկը խորհուրդ է տվել նաեւ զգուշությամբ օգտագործել շաքար, քաղցրեղեն, չորահաց, չիփսեր, ֆասթֆուդ, սոուսներ, խմել գազավորված ըմպելիքներ, ոգելիչ խմիչք։ Դրանց մեջ մեծ քանակությամբ վտանգավոր տրանսճարպեր կան։

Բացի այդ, Սմիրնովան նշել է հաստ աղիի քաղցկեղի գլխավոր ախտանշանները։ Խոսքը որովայնի փքվածության եւ անհարմարության զգացողության, երկարատեւ լուծի, փորկապության, կղանքի մեջ արյան առկայության մասին է։ 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ