Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Ուղղակի շոկի մեջ եմ. «Միսս ԱՊՀ 2022» ճանաչված ղազախուհի Դիանա Պիռտանովա

Մշակութային

Երեւանում կայացավ «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Ղազախստանի ներկայացուցիչ Դիանա Պիռտանովան: Նրան թագադրեց մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը: Հաղթանակի վերաբերյալ իր առաջին զգացողություններով լրագրողների հետ կիսվեց թագադրված գեղեցկուհին:

«Հիմա ուղղակի շոկի մեջ եմ։ Շնորհակալ եմ նման ընդունելության համար առաջին հերթին Հայաստանին: Երբեք չեմ փոշմանի, որ ժամանեցի այստեղ: Սա ասում եմ, ոչ միայն թագին արժանանալու, այլ ձեր երկրի մշակույթին եւ կենսակերպին ծանոթանալու համար»,- ասաց Պիռտանովան:

Նշենք, որ Առաջին «Վիցե միսս» ճանաչվել է հայուհի Էմի Մխիթարյանը, որը ներկայացնում էր Վրաստանը: 2-րդ «Վիցե միսս»-ը Կարինա Նիզինկայան է՝ Էստոնիայից, 3-րդ՝ Եկատերինա Պշենցեւան՝ Բելառուսից։ 

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր 23 աղջիկ՝ 15 երկրից: Մրցույթի շրջանակում Հայաստան են ժամանել ոլորտի փորձագետներ, մոդելային գործակալությունների ղեկավարներ տարբեր երկրներից։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարներն ամբողջությամբ դիտեք այստեղ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ