«Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

«Փաստ». Հանձնարարված է «ծածկադմփոց» անել

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի երեկոյան կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, որի հետևանքով 7 մարդ է տուժել և հոսպիտալացվել. երեկ պարզվեց, որ նրանցից 3-ը մահացել են: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, գործադրվել է որսորդական հրացան։

ԶԼՄ-ները գրեցին, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական հողի վրա, ինչի հետևանքով իշխանության կողմնակիցները (այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների ազգականները) դիմել են նման քայլի։ Իշխանությունները շտապեցին հերքել «քաղաքական ենթատեքստն» ու իրենց կապը նշյալի հետ, իսկ ոստիկանությունը հաղորդագրության մեջ հատուկ շեշտեց, որ միջադեպը որևէ քաղաքական շարժառիթ չունի, և այն տեղի է ունեցել բացառապես կենցաղային հողի վրա։ Սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի, և մասնավորաբար Ապարանում նշում են, որ իրականում հենց քաղաքական հողի վրա է եղել ողբերգական միջադեպը:

Ավելին, նա հատուկ ընդգծել է, որ ոչ ոք մեկնաբանություններ չտա, իսկ իրավապահները շեշտեն միջադեպի ապաքաղաքական լինելը։ Ի դեպ, հավելենք, որ բազմաթիվ օգտատերեր երեկ հիշեցնում էին Փաշինյանի՝ դեռևս 2018-ին արված այն միտքը, թե «ոչ մեկը ՀՀ-ում չի կարող զենքով հարց լուծել, ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունից հետո կանգնի և ասի, որ զենքով հարց ենք լուծում. լկտիությամբ ու բեսպրեդելով ՀՀ-ում հարց չի լուծվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ