Մասնագետը նշել է՝ որ միրգն է պաշտպանում քաղցկեղի զարգացումից
Առողջապահական
Նուռն ու նռան հյութը յուրահատուկ մթերք են, որոնք հարուստ են հակաօքսիդանտային նյութերով։ Նման բաղադրության շնորհիվ դրանց կանոնավոր գործածությունն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացներն ու պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում ասել է երիկամաբան, թերապևտ Օլգա Բերդնիկովան։
Մասնագետի խոսքով՝ նռան հատիկներն ու թարմ քամած հյութն օգնում են պայքարել անեմիայի դեմ և հագեցնում են օրգանիզմը մեծ քանակությամբ վիտամիններով ու օգտակար նյութերով։ Մի շարք գիտական հետազոտություններ ապացուցել են, որ այս միրգն անչափ օգտակար է օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում։
«Նռան հյութի՝ օնկոլոգիական ախտաբանությունների դեմ պայքարելու հատկությունները կապված են դրանում պարունակվող էլագաթթվի հետ։ Այս թթուն խոչընդոտում է օրգանիզմում չարորակ բջիջների կիսման գործընթացին և օրգանիզմում ապոպտոզ կոչվող գործընթացն է գործարկում, որն էլ չարորակ բջիջների բնական մահն է», - նշել է բժիշկը։