Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«Մենք 2018 թվականից մինչ օրս ոչ մի օր որևէ ֆինանսական խնդիր չենք ունեցել»․ Նիկոլ Փաշինյան

Տնտեսություն

«Ես չեմ կարծում, թե մեր որևէ կապիտալ ծրագրի իրագործում ինչ-որ տեպմով է իրականացվում ֆինանսավորման խնդրի պատճառով։ Ընդհակառակը, մեր բոլոր կապիտալ ծրագրերը թերակատարվում են։ Դա մեր խնդիրն է։ Մենք ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետևից չենք հասցնում, ընդհակառակը՝ շինարարները մեր հետևից չեն հասնում ու դա խնդիր է». Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը

Փաշինյանի խոսքերով, ինչ-որ շինարարներ հարցազրույցներ են տվել, բողոքել են, թե իրենց գումարները չեն տալիս․

«Չեն տրվում այն դեպքում, երբ աշխատանքը որակով չի իրականացվում։ Հանկարծ որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է, դա բացառված բան է։ Բացառվում է նաև այն, որ պատշաճ կարգով ընդունված ծրագրի ֆինանսավորումն իրականացված չլինի։ Իսկ խոտանի համար ինչո՞ւ պետք է պետությունը վճարի»,-ասաց նա։

«Մենք շինարարների բացի սև ու սպիտակ ցուցակներից, պետք է ռեյտինգավորում ունենանք։ Կապալառուների ռեյտինգը պետք է լրացուցիչ գործոն դառնա մրցույթների համար։ Կներեք, դեպքեր կան, որ մարդիկ հաղթում են մրցույթները, բայց հետո պատշաճ ժամանակում ու որակով չեն անում։ Տպավորություն են ուզում ստեղծել, թե կառավարությունը փողը չի տալիս, ֆինանսական խնդիր չկա։

Մենք 2018 թվականից մինչ օրս ոչ մի օր որևէ ֆինանսական խնդիր չենք ունեցել։ Գործնականում, բացի 2018 թվականից, մեր հավաքագրումների տեմպը միշտ եղել է առաջանցիկ»,-հավելեց կառավարության ղեկավարը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ