Մասնագետը նշել է չորս հիվանդություն, որոնք կարելի է շփոթել կապիկի ծաղիկի հետ
Հասարակություն
Արտաքին դրսևորումներով կապիկի ծաղիկը կարելի է հեշտությամբ շփոթել ջրծաղկի, հերպեսի, սիֆիլիսի և մաշկային վիրուսային հիվանդության՝ կոնտագիոզային կակղամորթի հետ։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում նշել է մանկաբույժմ Սերգեյ Տոկարևը։
«Այստեղ կարևորը ժամանակին ու ճշգրիտ ախտորոշում տալն է, քանի որ կապիկի ծաղիկը կարելի է շփոթել ջրծաղկի հետ, իսկ այն բոլորովին այլ վիրուս է, ինչպես նաև սիֆիլիսի, հերպեսայի վարակի ու կոնտագիոզային կակղամորթի հետ։ Ցանը կարող է քիչ թե շատ տարածված լինել, բացի այդ բորբոքվում ու ցավում են ավշային հանգույցները և, որպես կանոն, բարձրանում է ջերմությունը», - բացատրել է մասնագետը։
Տոկարևի խոսքով՝ հիվանդության թեթև ընթացքի դեպքում դրա կրողը կարող է կապիկի ծաղկի գաղտնի տարածող լինել։