Մասնագետը նշել է՝ ինչ օգտակար ազդեցություն է ունենում առավոտյան գոլ ջուր խմելու սովորությունը
Առողջապահական
Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո մի բաժակ գոլ ջուր խմելը կարող է զգալիորեն բարելավել մարդու առողջական վիճակը։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում ասել է ներզատաբան Զուխրա Պավլովան։
Մասնագետի խոսքով՝ ջրի ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 40°C, քանի որ չափազանց սառը ջուրը, հայտնվելով մարսողական համակարգում, սպազմներ է առաջացնում։Նման դեպքերում հատկապես տուժում են լեղածորանները, իսկ լեղու լճացումը կարող է հանգեցնել լեղապարկում քարերի առաջացման։
«Մեր շահերից է բխում լեղու անարգել շրջանառությունը, քանի որ այն նպաստում է աղիներում հորմոնների առաջացմանը։ Ընդ որում դրանց թվում են ոչ միայն մարսողությանը նպաստող նյութերը, այլև, օրինակ, էնդորֆինները՝ երջանկության հորմոնները», - հայտնել է բժիշկը։