Բառեր, որոնք հիվանդություններ են առաջացնում
Առողջապահական
Գերմանացի հոգեթերապևտ Նոսրատ Պեզեշկիանը առաջին անգամ հայտնաբերել (ապա և սովորել է վնասազերծել) բառերը, որոնք ծրագրավորում են սոմատիկ հիվանդություններ, նյութականացնում դրանք։ Այս երևույթը կոչվում է օրգանական խոսք։ Դրանք բառեր և արտահայտություններ են, որոնք ուղղակիորեն ազդում են մարդու օրգան-համակարգերի վրա:
«Սիրտս խառնում է, մինչև կոկորդս կուշտ եմ» - նյարդային անորեքսիա,
«Իմ խաչն եմ տանում, վզիս են նստած» - օստեոխոնդրոզ,
«Կյանքս կերան, թունավորում են կյանքս, հոգնել եմ ամեն ինչից» - քաղցկեղ,
«Ինքս ինձ ուտում եմ, ինչ-որ բան (կամ ինչ-որ մեկին) չեմ մարսել» - խոց,
«Շունչս կտրվում է, նստել է շնչիս» - բրոնխիալ ասթմա,
«Արյունս քաշեցին, մտել է արյանս մեջ» - արյան հիվանդություններ,
«Սրտիս մոտ եմ ընդունում, սիրտս կոտրված է» - սրտամկանի ինֆարկտ,
«Գլուխս տարավ, գլուխս մի արդուկի» - գլխացավ,
«Համբերությունս հատվում է, սիրտս տրաքվում է» - հիպերտոնիա,
«Դառը կյանք է, մի փութ մեղրով չի ուտվի» - լյարդի և լեղապարկի հիվանդություններ,
«Աչքերս չտեսնեին, սարսափելի է նայել» - աչքի հիվանդություններ,
«Չեմ ուզում լսել, մի խոսիր, լռիր» -լսողության նվազում, խլություն։
Մեզ թվում է, որ մենք օգտագործում ենք հզոր փոխաբերություններ, բայց իրականում մեր մարմնին տալիս ենք այնպիսի հստակ հրամաններ, որ մարմինը նույնիսկ չի համարձակվում չկատարել դրանք: Հիշեք և կառավարեք ձեր խոսքը, որպեսզի այն օգտակար լինի մարդկանց և ինքներդ ձեզ համար։
Նյութի աղբյուրը՝
ԱԿՄԷ հոգեբանական կենտրոն
Նյութը վերցված է Արփի Վանյանի ՖԲ էջից