Հավատաք, թե՝ ոչ, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ Արևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. Bloomberg Aframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ) ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին.

Ինչո՞վ է եղունգների գել-լաքը վտանգավոր առողջության համար

Ախ կանայք

Կայուն գել-լաքը ամուր մտել է գրեթե յուրաքանչյուր կնոջ կյանք՝ դիմացկուն է, հարմարավետ: Այն չի փչանում կենցաղային քիմիայի եւ մեխանիկական ազդեցություններից։ Բայց անվտա՞նգ է արդյոք դա:

Մատնահարդարման եւ ոտնահարդարման վարպետ, ոտնաթաթի փորձագետ, ոտնաբույժ, պեդիկյուրի մրցույթների ուսուցիչ եւ դատավոր Ալինա Պոպովան ասել է, որ ուշադիր բժիշկը միշտ նայում է պացիենտի եղունգները, գրում է «Аргументы и факты»-ն։

Փորձառու էնդոկրինոլոգները օստեոպորոզի կասկածի դեպքում անպայման խնդրում են պացիենտին ցույց տալ ձեռքերը: Եթե եղունգները բարակ են, շերտավոր, փխրուն, ապա ոսկորները նույնպես փխրուն կլինեն։ Եղունգների վրա սպիտակ բծի բացակայության կամ փոքրացման դեպքում, կամ եղունգների գույնի ու կառուցվածքի փոփոխության դեպքում կարելի է ենթադրել վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խախտում։ Եթե եղունգները կապտավուն են կամ ուռուցիկ, հնարավոր են սրտի հետ կապված խնդիրներ, հաստացած են՝ թոքերի կամ բրոնխների հետ կապված խնդիրներ: Հանկարծ կապտած կամ սպիտակած եղունգներից բժիշկը կարող է հասկանալ, որ պացիենտի մոտ նվազեել է թթվածնով արյան հագեցվածությունը։ Սպիտակ բծերը հանքային նյութերի դեֆիցիտի կամ, ընդհակառակը, կալցիումի ավելցուկի նստվածքի նշան են: Իսկ գել-լաքի զրահի տակ կարեւոր տեղեկատվությունը չի երեւում։

Միաժամանակ փորձագետը նշում է, որ խոսքը միայն ախտորոշման մասին չէ։ Դիմացկուն ծածկույթը կարող է վնասել եղունգները: Եթե վարպետը չափից շատ հիմք է քսել գել-լաքի տակ, ապա եղունգի ծավալը զգալիորեն կմեծանա, եւ դա չորացման ժամանակ ջերմային այրվածք ստանալու վտանգ կառաջացնի։ Գել-լաքի տակ գերաճած եղունգը կարող է կոտրվել:

Նաեւ շաքարային դիաբետով մարդիկ չպետք է գել-լաք քսեն իրենց եղունգներին (հատկապես ոտքերին), քանի որ ցանկացած վնասվածք նրանց մոտ վատ է ապաքինվում եւ կարող է նույնիսկ գանգրենայի զարգացման հանգեցնել:

Միաժամանակ, մասնագետը խորհուրդ է տվել չուռճացնել գել-լաքի վնասները։

Այս կապակցությամբ նա մի քանի առաջարկություն է արել՝ չդիմել պատահական մասնագետների, չկրել հաստ ծածկույթը սահմանված ժամկետից երկար (գել-լաքը պետք է կրել 2 շաբաթ ձեռքերին, 3 շաբաթ՝ ոտքերին), զննել եղունգները յուրաքանչյուր մատնահարդարման (պեդիկյուրի) ժամանակ, պարբերաբար թողնել, որ ձեռքերը (ոտքերը) հանգստանան, մատնահարդարումից հետո առաջին օրերին խուսափել երկար լոգանք ընդունելուց եւ եղունգներին յուղեր ու քսուքներ չքսել:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հավատաք, թե՝ ոչ, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով կավարտվի. ԹրամփԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված