Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Հերիք է՝ տեսել ենք Կարսի բանալիները հանձնողներին, Քեմալին էլ, զենք ու ոսկի տվող միջազգային հանրությանն էլ․Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ․ԱՀ ԱԺ պատգամավոր

Հանդիպում
Տպավորություն է, որ այժմ բանակցություններում միայն քննարկվում է Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցը: Ինչպե՞ս ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ  տեսնում Սրցախի եւ արցախցու ճակատագիրը առկա մարտահրավերների կոնտեքստում փորձեցինք հետաքրքրվել անձամբ պատգամավորից, ով տվեց հետեւյալ ուշագրավ պատասխանը․
-Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված անորոշությունները մարդկանց հանգիստ չի տալիս, ոնց ասում են՝ մտքերը խառն են և քնել չի լինում։ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ։ Ամենամեծ երաշխիքը արցախահայության գոյապահպանության հենց դա է։ Ցանկացած ժողովուրդ էլ երազում է խաղաղ ապրել, բայց մեր պարագայում դարերով տառապել ենք, և իզուր չի ժողովրդական խոսքը, թե տաք կաթից բերանը վառածը՝ մածունն էլ է փչում նոր ուտում։ Հիմա մենք ենք այդ վիճակում՝ թուրքից բոլ- բոլ վառվել ենք, հերիք է։ Տեսել ենք,  մեր լեռները չբարձրացող նավերն էլ, Կարսի բանալիները հանձնողներին, Քեմալին էլ, զենք ու ոսկի տվող միջազգային հանրությանն էլ։ Հետևաբար, անհրաժեշտ է քրտնաջան աշխատել թե՛ արտաքին աշխարհի հետ և թե՛ ներսում, որպեսզի օր առաջ կարողանանք ոտքի կանգնել։ Իսկ առավել արագ կլինի, եթե հասարակությունը վստահի պետությանը, տեսնի արդարացի սոցիալական հարաբերություններ և օրենքի առջև բոլորի հավասարությունը։ 
 
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ