Ի՞նչ հիվանդություններով կարող են վարակվել կատուների տերերը
Առողջապահական
Պրոֆեսոր, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ, թունաբան Միխայիլ Կուտուշովը Ura.ru-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է այն վտանգներից, որոնք կարող են սպառնալ կատուների սեփականատերերին։ Նրա խոսքով՝ կենդանիների հետ ապրելը կարող է նրանց տերերի մոտ վտանգավոր եւ նույնիսկ մահացու հիվանդություններ առաջացնել այն դեպքում, երբ կենդանին շփում ունենա այլոց հետ։
«Ընտանի կենդանիների հետ ապրելու սովորությունը հարյուր հազարավոր տարիների պատմություն ունի: Կենդանիներն օգնում էին գոյատեւել վայրի բնության մեջ, սակայն նրանք նաեւ վարակիչ հիվանդություններ էին կրում, որոնք հատուկ էին իրենց՝ որպես մշտական կամ միջանկյալ կրողների:Կատուների հետ սերտ շփման դեպքում առաջանում է մակաբուծական, վիրուսային եւ բակտերիալ հիվանդություններով վարակվելու վտանգ»,- նշել է մասնագետը։