«VivaCell»-ը ԴԵՌ ԼՌՈՒՄ Է
Արխիվ 16-20«Իրավունքը» «VivaCell»-ը «Հոր գին» դնելու գործելակերպն անփոփոխ է թողել» վերատառությամբ հրապարակման մեջ վերջերս անդրադարձել էր ինտերնետ ծառայություն եւ բջջային տեղեկատվական ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Նետսոֆտ» ՍՊԸ-ի տնօրեն Գալուստ Խաչատրյանի բարձրացրած խնդրին: Մասնավորապես, որ ««VivaCell»-ը, օգտվելով շուկայում գերիշխող դիրքից, որոշել է դեռեւս 2014 թվականից գործող օնլայն sms-ների համար գանձող 3 դրամը մարտի 1-ից բարձրացնել գրեթե 2,5 անգամ` հասցնելով այն 11 դրամի»:Արդյոք այդ կերպ «VivaCell»-ը չի՞ չարաշահում գերիշխող դիրքը՝ գրավոր հարցով դիմել էինք Տնտնեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որտեղից ստացանք նախնական հետեւյալ պատասխանը.
- Ձեր կողմից բարձրացված խնդիրն ուսումնասիրվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից: Այս պահին որեւէ գնահատականի կամ իրավախախտման մասին չենք կարող խոսել. խնդրի էությունը պարզ կդառնա ուսումնասիրության ընթացքում: Որպես նախնական պատասխան` ընդունեք այսքանը, մինչեւ որ ուսումնասիրությունը կավարտենք:
Իսկ «VivaCell»-ից, որին եւս գրավոր հարցով դիմել ենք՝ պարզաբանում տալու համար, դեռ որեւէ պատասխան չենք ստացել: Կենտրոնական գրասենյակից հայտնեցին, որ անպայման կստանանք պատասխան, բայց ե՞րբ, հստակ չպատասխանեցին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
