Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Պետական շահը պահանջում է, որպեսզի բացվեն ԱԱԾ-ի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի արխիվները գործակալների մասով․Հայտնի փաստաբանի դիպուկ գրառումը

Իրավական
Լեվ Գրուպ փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ուշագրավ գրառում է կատարել․
 
Այսօր Հյուսիսից մի տեղեկություն եկավ ,որի արժանահավատ լինելը ոչ հերքվեց,ոչ հաստատվեց , Ռուսաստանի ցարը հրամայել է Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը Բերձորի վրով ոչ մի ծպտուն չհանել։
Հիմա հարց
Ամիսներ առաջ ,երբ Արցախ գնալուց ռուս զինվորն արգելեց խորհրդարանական ընդդիմության մուտքն Արցախ,իսկ հարեվան մելիքության պատգամավորներն ազատ ել ու մուտ են անում Շուշի, ինչի խորհրդարանական ընդդիմությունը բերանը ջուր առավ։
Իշխանությունը,ինչպես Հայաստանի,այնպես էլ, Արցախի , պաշտոնապես հայտարարում է ,որ Բեր Ձորից հայկական բնակչությունը պետք է դուրս գա ։Որպես քաղաքական այն էլ խորհրդարանական ընդդիմություն ,ինչու քաղաքական հայտարարություն չեք անում, նամակ չեք գրում ռուսաց թագավորին եվ այլն։
Իրավամբ ,դուք մեռելի վրա ծաղիկ դնող եք։
Իրավամբ, պետական շահը պահանջում է ,որպեսզի հեռանաք, որպեսզի գան նոր,առողջ ոււժեր,որպեսզի գործող իշխանությանը պարտադրեն կամ աշխատեն կամ հեռանան։
Իսկ մինչ այդ , պետական շահը պահանջում է ,որպեսզի բացվեն ԱԱԾի, Եվրոպայի ու ԱՄՆ ի արխիվները գործակալների մասով, որպեսզի կաշկանդվածության ու ստրուկի խարանը դուրս գա տվյալ անձանց վրայից։Այնուհետեվ փոխել մեկ անձի վրա գրված սահմանադրությունը,որպեսզի հաջորդ իշխանավորը տիրակալից չվերածվի բռնակալի։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ