ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

Սուրճի գործածությունը նվազեցնում է երիկամների հիվանդությունների հավանականությունը․ հետազոտություն

Առողջապահական

Սուրճի գործածությունը կարող է կապված լինել երիկամների առողջության բարելավման հետ։ Այս մասին գրում է UPI-ն՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների նոր հետազոտությանը։

Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 14 հազար ամերիկացու տվյալները, որոնք դեռ ավելի քան 30 տարի առաջ կանոնավոր մասնագետներին հայտնում էին իրենց երիկամների առողջական վիճակի մասին։

Գիտնականները պարզել են, որ ամեն օր ցանկացած քանակությամբ սուրճ խմող մարդկանց մոտ երիկամների վնասվածքների հավանականությունը նվազում է 15 տոկոսով, մինչդեռ օրական 2-3 բաժակ սուրճ խմողների մոտ այդ վտանգը ցածր է լինում 22-23 տոկոսով։

«Մենք կասկածում ենք, որ սուրճի նմանատիպ ազդեցությունը երիկամների սուր վնասում (AKI, acute kidney injury) ստանալու հավանականության վրա կարող է պայմանավորված լինել այն բանով, որ կամ կոֆեինը, կամ դրա համադրությունը կենսաբանական ակտիվ միացությունների հետ բարելավում է երիկամներում թթվածնի գործածությունն ու պերֆուզիան», - ենթադրել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Շիրագ Պարիխը։

Նրա խոսքով՝ սուրճի դրական ազդեցությունը քրոնիկ ու դեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների ու լյարդի հիվանդությունների զարգացման կանխարգելման հարցում վաղուց էր հայտնի, իսկ այժմ այդ հիվանդությունների շարքին կարող է դասվել նաև երիկամների սուր վնասումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ