Որոնք են ջերմային հարվածի ախտանշանները, ինչ հետևանքներ այն կարող է ունենալ ու որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկին
Առողջապահական
Շոգ եղանակին արևային կամ ջերմային հարված ստանալու հավանականությունը կտրուկ բարձրանում է, ուստի այս խնդրի ախտանշաններին ու անհրաժեշտ քայլերին ծանոթ լինելը շատ կարևոր է։ Թերապևտ Եկատերինա Ռոմանովան gazeta.ru-ի հետ զրույցում նշել է՝ որ ախտանշաններով է հնարավոր հայտնաբերել արևային հարվածն ու որ դեպքերում է պետք դիմել բժշկին։
«Այս ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է շտապօգնություն կանչել։ Պետք չէ անտեսել արևային հարվածը, քանի որ այն կարող է օրգանիզմի համար լուրջ հետևանքների հանգեցնել, այդ թվում նաև՝ սրտի կանգի», - նախազգուշացրել է բժիշկը։
«Հարկավոր է հետևել, որ սառույցի փաթեթները մաշկի հետ անմիջական շփման մեջ չլինեն։ Որպես տակդիր կտոր կամ սրբիչ օգտագործեք։ Չափեք տուժածի մարմնի ջերմաստիճանը։ Տուժածի մարմնի բարձր ջերմությունը նվազեցնելու համար մի կիրառեք պարացետամոլ կամ ացետիլսալիցիլաթթու», - հավելել է նա։