ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Կառավարության վերջին նիստին կապիտուլյանտը, առաջադրելով վատահամբավ Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավորի պաշտոնում, հայտնեց. «Մենք նաեւ ՔՊ վարչությունում ենք քննարկել եւ կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը տրամաբանական է»: Իր հերթին Սեդա Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցութունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, եւ դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ առաջադրելու համար»: Սակայն, ըստ ՔՊ–ի մեր աղբյուրի, վիճակն ամենեւին «հովվերգական» չէ, եւ ՔՊ–ականները տարակուսում են` ուրիշ ոչ ոք չկա՞ր բացի Սաֆարյան Ստյոպիկի քրոջից… Մեր աղբյուրի խոսքով, Ստյոպիկն այդ հարցով դիմել էր ԱՄՆ դեսպան Թրեյսիին, դեսպանուհին էլ Նիկոլին ասել էր, որ Ամերիկան վստահում է Սաֆարյաններին: