Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները

Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները երկրում։ Նման կոչով նախագահը Twitter-ում դիմել է գազալցակայանների սեփականատեր ընկերություններին:

«Իմ ուղերձը բենզալցակայանները կառավարող և գներ սահմանող ընկերություններին պարզ է՝ հիմա ժամանակն է... համաշխարհային վտանգի: Նվազեցրե՛ք գինը, որպեսզի այն համապատասխանի այն գնին, որը դուք վճարում եք ապրանքի համար: Եվ դա արե՛ք հիմա»,- հորդորել է Բայդենը:

ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գների աճը սկսվել է ձմռան վերջին։ Դա տեղի է ունենում աշխարհում նավթի գների աճի ֆոնին։ Հունիսին ԱՄՆ-ում բենզինի արժեքը գերազանցել է ռեկորդային 5 դոլարը՝ մեկ գալոնի համար։ Հուլիսի 2-ի դրությամբ այն կազմում է 4,8 դոլար՝ 2021 թվականի հուլիսի 3,1 դոլարի համեմատ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ