Բժիշկ Մյասնիկովը նշել է նախաճաշի լավագույն տարբերակը
Հասարակություն
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է նախաճաշի լավագույն տարբերակը։ Բժիշկը կարծիք է հայտնել «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում իր հեղինակային հաղորդման ժամանակ։
«Իրականում, եթե անկեղծ լինենք, ամենաառողջարար, ամենահագեցնող և ճիշտ նախաճաշը վարսակի շիլան է: Օգտակար է սրտի համար, ցանկալի է ջրով եփած, առանց աղի, մուրաբայի, շաքարի և այլնի»,- ասել է բժիշկը։
Նա նշել է, որ վարսակի շիլան պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և այլ օգտակար միկրոտարրեր։
Բացի այդ, Մյասնիկովն օգտակար է անվանել առանց շաքարի փաթիլները (хлопья)։ «Փաթիլները պարունակում են մեծ քանակությամբ երկաթ, ցինկ, մագնեզիում, դրանք հիմնականում արհեստականորեն հարստացված են»,- բացատրել է բժիշկը։
Բայց ձիաձավարը (манная крупа), ըստ բժշկի, ունի զգալի թերություններ:
«Սա հացահատիկի միջուկն է, որտեղ կա միայն օսլա և «մերկ» ածխաջրեր, որոնք արյան շաքարի ակնթարթային բարձրացում են առաջացնում: Եվ սա ինսուլինային դիմադրության ճանապարհն է»,- ասել է բժիշկը: