Մասիսի քաղաքապետի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
ԻրավականՄասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Ծանր հանցանքի մեջ «մեղադրվող» շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող մեր վստահորդը՝ Գոռ Համբարձումյանը դատարանի որոշմամբ հենց նոր ազատ արձակվեց!!!»,- գրել է փաստաբանը՝ հրապարակելով լուսանկար։
Քրեական գործն արդեն գտնվում է դատաքննության փուլում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

