Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը Ուղիղ. Արդյոք Նիկոլը կընկնի կորոնավիրուս. Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակել Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան «Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա Խամոյան Մահացել է Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Թրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին

Ձեր «ժողովրդավարությունը» վերցրեք ու… հեռո՛ւ գնացեք Հայաստանից. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Օրվա իշխանության վարած արտաքին քաղաքականության եւ դրա հետեւանքների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ԿՈՏՐԵԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊԸ, ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ, ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ, ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ»

Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում եւ այդ երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ աջակցելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, ինչը շտապել էր ողջունել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Թե ինչ են հասկանում Կանադայում ժողովրդավարություն ասելով՝ բավական է նշել նրանց ընդունած որոշումներից մեկը: Պարզվում է՝ Կանադայի բանակը թույլ է տվել իր զինծառայողներին հագնել հակառակ սեռի զգեստներ՝ կիսաշրջազգեստ եւ այլ կանացի հագուստներ, ունենալ երկար մազեր ու եղունգներ, իսկ դեմքի վրա՝ դաջվածքներ: Կարող են ներկել մազերը ցանկացած գույնի: Այս ամենը չի թույլատրվում միայն շքերթների ժամանակ: Սա է կանադական «պայծառ ժողովրդավարության» դրսեւորումներից վերջինը: Երեւի, այդպիսի ժողովրդավարության դրսեւորումներ էլ բերում են մեզ մոտ: Ընդհանրապես, չեմ հասկանում, որ Մեծ Բրիտանիան, Կանադան կամ այլ երկրներ, որոնք ունեն թագավոր կամ թագուհի, ասում են, թե իրենք ժողովրդավարական երկիր են: Ինչպե՞ս եք ժողովրդավար երկիր, եթե կա թագավոր, որի ձեռքում է ընդունել օրենք, ընտրությունների արդյունքներ, թե՝ չընդունել, ստորագրել դրա տակ, թե՝ ոչ: Ժողովրդավարությունը ենթադրում է հանրապետական պետական կառուցվածք, իսկ եթե կա մեկը, որին օրենքով տրված լիազորություններով վերապահված է ամեն ինչ, սա արդեն սահմանադրական միապետություն է: Գլխավոր դերակատարն այդտեղ Մեծ Բրիտանիայի թագուհին է: Այսքանից հետո՝ իրենք ինչպե՞ս են իրենց ժողովրդավարական երկիր կոչում, որովհետեւ իրենց տղամարդ զինծառայողները կարող են կանացի զգեստներ հագնել ու երկար եղունգներո՞վ ման գալ: Այդ դեպքում՝ ձեր «ժողովրդավարությունը» վերցրեք ու…  հեռո՛ւ գնացեք Հայաստանից: Հետաքրքիր է, որ երբ այստեղ մամուլին ու ընդդիմությանն են ճնշում, հեղաշրջում են անում, վարչապետի գլխավորությամբ՝ դատական համակարգը վերցնում ու ճմռթում են, խաժամուժը Ազգային ժողով է ներխուժում եւ գրավում, այդ «ժողովրդավարները» ձայն չեն հանում: Բայց եթե մի համասեռամոլի մեկն ասի՝ քեզ մի քիչ խելոք պահի, այդ դեպքում կանադաները մի համաշխարհային ոռնոց են բարձրացնում: Մեզ պետք չէ այդպիսի «ժողովրդավարություն»: Ժողովրդավարություն, ցավոք, Հայաստանում նույնպես չկա Նիկոլի ժամանակ: Բայց գալ կոտրել մեր ազգային կերպը, ազգային ավանդույթները, արժեհամակարգը, թույլ չենք տա:

— Բացի ժողովրդավարությունից, Կանադայի արտաքին գերատեսչությունը խոստանում է, որ կօգնի հասցեական արձագանքել անվտանգության հետզհետե մեծացող սպառնալիքներին եւ կնվազեցնի Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը: Ի՞նչ կարելի է սպասել այս ամենից:

— Անվտանգության համար թող շուտ գային, երբ ագրեսիա սկսեց Ադրբեջանը, ու մեր գյուղերը եւ քաղաքները ռմբակոծվում էին, ինչի հետեւանքով օկուպացվեց Արցախի կեսը: Հիմա գալիս են ի՞նչ անվտանգություն ապահովեն, երբ արդեն ռուսները պատերազմը դադարեցրել են, ռուս խաղաղապահներն էլ տեղակայված են: Այն ժամանակ մի փամփուշտ թող տային: Փաստորեն, կանադացիները դեսպանատուն են բացում Հայաստանում ոչ թե մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու՝ տնտեսական, մշակութային, քաղաքական, այլ գալիս են երկու նպատակով՝ մեզ սովորեցնեն, թե ինչ է, ըստ իրենց, ժողովրդավարությունը եւ ռուսներին այստեղից դուրս մղեն: Այսինքն՝ մեզ վերաբերվում են ոչ թե՝ որպես պետության, այլ մի ցեղախմբի, որին պետք է դաստիարակել եւ զերծ պահել այլ պետությունների հետ խոսելուց: Սա ներքին գործերի մեջ խառնվելու ակնառու իրավիճակ է, ազգային արժանապատվության, Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության բացարձակ ոտնահարում է:

— Չե՞ք կարծում, որ մեր ազգային արժանապատվությունը Կանադայի կողմից ոտնահարվեց նախ այն ժամանակ, երբ Եռագույն դրոշի գույներով գուլպա նվիրեց Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ինքն էլ հագավ ու ի ցույց դրեց այն:

— Դա ամենաստոր բանն էր, ինչ կարելի էր անել Եռագույնի հետ: Այդ քայլով առաջին հերթին հենց Նիկոլը վիրավորեց մեր ամբողջ ազգային արժանապատվությանը: Բայց երբ կանադացին էլ համաձայնեց Եռագույնով գուլպան հագնել, ոտքն էլ ցցել, թե տեսեք, ես ճիշտն ասած, դրանից հետո իմ կոշիկի տակացուի վրա եմ փակցրել կանադական դրոշը՝ տերեւով: Այսօր ակնհայտորեն Կանադան ոտնահարում է մեր ինքնիշխան պետությանը, եւ նման դեպքում պետք է նոտա հղել Կանադայի կառավարությանը, որ դուք խառնվում եք մեր ներքին գործերին: Պաշտոնական բոլոր փաստաթղթերով Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակից պետություններ են: Տնտեսական, ռազմական, քաղաքական փաստաթղթերում գրված է այդ ամենը, մինչդեռ ինչ-որ մեկը գալիս է եւ ասում, թե դեսպանատուն եմ դնում ու ես պետք է որոշեմ, թե դաշնակցային հարաբերություններ ում հետ ունենաս: Սա անգլոսաքսերի  կեղտոտ քաղաքականությունն է, որը նրանք արել են մեր դեմ 1920-ական թվականներին: Ինչպես գիտեք, նրանց դրդմամբ Հայաստանն անցած դարի 1918-20-ական թվականներին խզեց հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ սկսեց զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Հետո՝ Թուրքիայի հետ պատերազմներ սկսվեցին, ապա անգլիացիների թելադրմամբ՝ երկու «ջան-ջիգյար» պայմանագիր կնքվեց Թուրքիայի հետ`  Բաթումի պայմանագիրը` 1918 թվականի հունիսի 4-ին, եւ Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին: Այդ ժամանակ, փաստորեն, Հայաստանն անընդհատ անգլիացիների ճնշմամբ՝ տրվում էր Թուրքիային եւ էլի հակազդում էին Ռուսաստանի ազդեցությանը Հայաստանում: Հակազդեցին այնքան, որ Թուրքիան առանց կռվի երկու խոշորագույն հայկական քաղաք՝ Կարսը եւ Ալեքսանդրապոլը, գրավեց եւ Հայաստանի վզին փաթաթեց Ալեքսանդրապոլի խայտառակ, ստորացուցիչ եւ ստրկացնող պայմանագիրը՝ մինչեւ ռուսները եկան եւ ազատագրեցին Ալեքսանդրապոլ քաղաքը եւ մնացած որոշ տարածքները: Ընդ որում՝ այդ Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերը Ռուսաստանը չճանաչեց: Ու այդքանից հետո՝ մի հատ էլ փետրվարյան «ավանտյուրա» սարքեցին, ինչի հետեւանքով կորցրինք հսկայական հողեր: Անգլիացիները նույնը շարունակում են նաեւ այսօր: Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում, որպեսզի շարունակի այստեղ անգլիական ավանդական հակահայկական քաղաքականությունը:

«ԱՐԴՅՈՔ  ԲՈԼՈՐԻ ՀԵՏ ԼԱՎ ԼԻՆԵԼՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՕԳՈՒՏ Է ՏԱԼՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»

— Ու այս ամենը տեղի է ունենում Հայաստանի արտաքին գերատեսչության լուռ համաձայնությամբ, մինչդեռ բավականին կոշտ արձագանքել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը: Ի՞նչ է սա նշանակում:

— Սա նշանակում է, որ պետությունդ ընդհանրապես գոյություն չունի, եթե քո վերաբերյալ երկու տարբեր երկրներ բանավիճում են, ու դու ձայն չես հանում, նոտա չես հղում: Ավելին՝ երբ Կանադայի արտգործնախարարի կողմից արվում էր այդպիսի լկտի հայտարարություն, թե ինչի համար են իրենք գալիս Հայաստան, փոխանակ մեր արտգործնախարարը վրդովվեր, անհամաձայնության նշաններ հայտներ, լայն ժպիտով  ողջունում է Կանադայի դեսպանատան բացումը Երեւանում: Իրեն թվում է, որ եթե լայն ժպտում է, դրանից ինչ-որ քաղաքակրթության տեսք է ստանում իր պատկերը: Սակայն իրականում նա լայն է ժպտում է թուրքերին, անգլիացիներին, եւ սա, իհարկե, անդրադառնալու է հայ ժողովրդի վրա շատ ծանր հետեւանքներով: Օրինակ` ինչպես պետք է Կանադայի դեսպանատունը հակազդի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Սա նշանակում է, որ կանչելու է իր մոտ տեղական դավաճանիկներին, ովքեր փողի դիմաց թուրքին էլ կծախեն Հայաստանը: Մի զարմացեք, մամուլում կան տեղեկություններ, որ 6 հազար դոլարով հակաօդային պաշտպանության կոորդինատներ էին ծախել, որի հետեւանքով պատերազմում մի ամբողջ բանակ կործանվեց: Երեւի, արդեն մտածում են, որ այստեղ խաղ ու պար է դավաճան գտնելը: Այնպես որ, կգտնեն մարդկանց ու կասեն՝ արի ու խոսա ռուսների դեմ: Տեսնո՞ւմ եք, թե հիմա ինչքան հաչացողներ կան: Հիմա էլ Կանադան է իր փողի տրցակը բերում, որպեսզի ինքն էլ իր հաչացողներն ունենա: Այդպիսի դավաճանները քիչ չեն, բայց կան նաեւ ապուշներ, որոնց ուղեղները լվանում են, եւ նրանք կրկնում են այդ հիմարությունները: Հիմնական խնդիրն այն է, որ այդ Արարատ էր, թե Արաբաթ Միրզոյանը, պետք է հարց բարձրացներ եւ ասեր՝ բացատրեք, այդ ինչպե՞ս եք ուզում հակազդել հայ-ռուսական հարաբերություններին, ի՞նչ պետք է անեք եւ ընդհանրապես՝ դուք ո՞վ եք, որ որոշեք, թե մեր երկիրն ում հետ ինչ հարաբերություններ ունենա, ում հետ չունենա:

— Բավական ուշագրավ էր այն, թե ինչպիսի մեծ շուքով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշեց իր երկրի անկախության տոնը: Այդ միջոցառմանը բավական հետաքրքիր քաղաքական համախմբում կար՝ միասին ԱՄՆ-ի անկախության օրն էին նշում որոշ կարկառուն ընդդիմադիրներ եւ իշխանավորներ: Ինչպե՞ս սա հասկանալ:

— Իշխանականների ներկայությունը հասկանալի է, նրանք երբեք չեն թաքցրել, որ հոգով, սրտով, մտքով արեւմտահպատակ են: Իսկ ընդդիմության հետ կապված հարցեր կան: Եթե ԱՄՆ-ն այսօր, ըստ էության, պատերազմում է Ռուսաստանի դեմ ե՛ւ զենքով, ե՛ւ գաղափարով, ե՛ւ վարձկաններով, եւ ամեն վայրկյան իրենց արբանյակները տալիս են հետախուզական տվյալներ ու հակառուսական գործունեություն են ծավալում, ուրեմն՝ պետք է ընդդիմադիրներն ի վերջո որոշեն` իրենք ո՞ր կողմն են, ունե՞ն ինչ-որ պատկերացում այս հարցում: Եթե կա պետություն, որը քո դաշնակցի հանդեպ կատարում է ռազմական գործողություններ, դու էլ գնում ես նրա հետ ինչ-որ տոն ես նշում, հրճվում ես, առնվազն տարակուսելի է: Նաեւ Մինսկի խմբի եւ մի շարք այլ հարցերում մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը եւ իշխանությունը շատ ավելի համերաշխ են: Ինչ վերաբերում է ոչ համերաշխ հարցերին, օրինակ՝ Արցախի վերաբերյալ, ընդդիմությունը պետք է ասի, թե ինչպիսի այլընտրանքային լուծումներ է առաջարկում:

Ի դեպ, այսօր ԱՄՆ-ի անկախության տոնը նույնիսկ Միացյալ Նահանգներում կարգին չեն նշում: Հայտնի է, որ 198 հոգի սպանվել է ԱՄՆ-ում իրենց անկախության օրվա ընթացքում, ընդ որում՝ այսքանը միայն զենքով են սպանվել, սառը զենքի կիրառումը չհաշված: Էլ չեմ ասում, որ ԱՄՆ-ում այդ օրը նշելու ձեւը հոդ-դոգ ուտելու մրցումներն են հիմա դարձել, թե ով ինչքան կուտի՝ ավելի արագ եւ շատ: Տոնի էությունը կամաց-կամաց շեղվում է դեպի հոդ-դոգը: Հետեւապես, խորհուրդ եմ տալիս մեր ընդդիմադիրներին մեկ անգամ եւս քննել իրենց մեջ՝ արդյո՞ք այս երկկողմանի՝ բոլորի հետ լավ լինելու դիրքորոշումը օգուտ է տալու մեր երկրին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱնկախական վիլսոնիստը՝ Կանադայի դրոշովԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top