Այս շոգ օրերին կարող եք հանգստանալ Երեւանի բնության զով անկյուններից մեկում
Հանգիստ
Այս շոգ օրերին դուք կարող եք հանգստանալ կամ նշել ձեր տոնական օրերը Երեւանի բնության զով անկյուններից մեկում` Թբիլիսյան խճուղու եւ Հրազդանի ձորի միջեւ գտնվող կանաչապատ տարածքում: Ձորից եկող զովությունից եւ տարածքի բազմամյա ծառերի շուքի տակ ջերմաստիճանը այստեղ քաղաքի կենտրոնից տարբերվում է 6-7աստիճանով, իսկ ճանապարհը նույն կենտրոնից ընդամենը 6-7 րոպե է զբաղեցնում:
Դուք կարող եք հանգստանալ «պատրաստիր ինքդ» տարբերակով, ձեզ կտրամադրվեն սեղաններ եւ աթոռներ, ինչպես նաեւ մանղալ:
Հանգստյան գոտու 1 օրով ( ժ.11- 23) վարձակալությունը ` 25 հազար դրամ:
Կարող եք նաեւ պատվիրել (հավելյալ վճարով), սպասք, կենդանի երաժշտություն, պռոետոր` ֆիլմերի կամ հոլովակների ցուցադրության համար:
Համեցեք մեզ մոտ եւ չմոռանաք ձեզ հետ վերցնել բաճկոններ կամ ծածկոցներ, քանի որ երեկոյան կարող է շատ զով լինել: Սիրով սպասում ենք:
Մանրամասների համար զանգահարեք` +374 93 301510