Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար

Արարատ Միրզոյանը աներձագին հյուպատոս կդարձնի. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Իշխանությունը հերթական օրենքը կհարմարեցնի իրեն։ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է արտգործնախարարության գլխավոր քարտուղարի համար պահանջվող ստաժը կրճատել՝ 10 տարուց դարձնելով 5, ըստ այդմ՝ «Դիվանագիտության մասին» օրենքում պետք է ամրագրել, որ «ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ ԱԳ նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից»

Ներկայում առնվազն 10 տարվա դիվանագիտական ստաժ է հարկավոր, որպեսզի անձը զբաղեցնի այս պաշտոնը։ Փոփոխության հիմնավորումը հետեւյալն է․ «Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով գործնականում առաջացած այնպիսի խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնք կապված են ԱԳՆ բնականոն գործունեության ապահովման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովման հետ»։
Սակայն հայտնի է, որ Արարատ Միրզոյանը որոշել է ազատվել ներկայիս գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանից եւ իր մարդուն նշանակել, որը չի համապատասխանում օրենքով պահանջվող չափորոշիչներին։ Սահակյանը քարտուղար է նշանակվել 2021-ի հուլիսին, երբ Վահագն Մելիքյանը լքեց այդ պաշտոնը։ Ի դեպ, ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ Միրզոյանը նախարարությունում բաց մրցույթով աշխատանքի է ընդունել նաեւ իր աներձագին, որին առաջիկայում պատրաստվում է գործուղել Սանկտ Պետերբուրգ՝ որպես հյուպատոս»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ