⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, տեղեկացնում է ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիան:

Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արմեն Բաբալարյանը փոխարինել է ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանին, որը թիմը ղեկավարում էր 2019 թվականից: ՀԸՖ-ն տարիների նվիրված, քրտնաջան աշխատանքի և գրանցած արդյուքնների համար շնորհակալություն է հայտնել Էդուարդ Սահակյանին։

 Արմեն Բաբալարյանը մարզչական գործունեությունը սկսել է 1995 թվականին։ 2005-ից գլխավորել է մարզաձևի Հայաստանի երիտասարդական ընտրանին: Նրա ղեկավարությամբ մեր երկրի երիտասարդ ըմբիշներն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են տասնյակ ոսկե և այլ հարգի մեդալներ։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ