ՇՏԱՊ․ Ինչ էր պահանջում ֆրանսիայի քաղաքացին ռուսական Аэрофлот ավիաընկերությունից․ տեսանյութ, ֆոտո
ՏեսանյութերԱյսօր մոտավոր 17։30-ի սահամաններում Ամիրյան փ․ վրա գտնվող ռուսական Аэрофлот ավիաընկերության մոտ արտակարգ դեպքի է ականատես եղել <<Իրավունքի>> լրագրողը։ Մասնավորապես, մի քաղաքացի, որը հետագայում պարզվեց, որ ֆրանսիայի քաղաքացի է, (անուն ազգանունը պարզել հնարավոր չեղավ), ընկել էր ավիաընկերության դռների անմիջապես մեջտեղում։ Վերջինիս շրջապատել էին ոստիկանները եւ ընկերության աշխատակիցները, ովքեր ինչ-որ բան էին համոզում ֆրանսիացի տղամարդուն։ Սակայն վերջինս ձեռքի հեռախոսով, ընկերության դռների արանքում ընկած վիճակում ուղիղ եթեր էր մտել եւ ֆրանսերեն ու անգլերեն լեզուներով, հավանաբար իրավիճակն էր ներկայացնում։
Րոպեներ անց մոտեցավ Շտապ օգնության մեքենան, որտեղից բժիշկները արագորեն մոտեցան ընկած քաղաքացուն՝ ցուցաբերելով առաջին օգնությունը բինտակապելով ձեռքը։ Մինչ այդ դեռեւս հայտնի չէր, թե իրականում ինչումն էր բանը։ Ոստիկանները եւ բժիշկները վերջինս համոզում էին՝ նախ տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս չգիտես ինչու ընդդիմանում, իսկ երբ ընկերության աշխատակիցներն էին նրան մոտենում, նա չգիտես ինչու սկսում էր բորբոքվել եւ շարունակել ուղիղ եթերը։ <<Իրավունքի>> լրագրողին հաջողվեց լսել, որ վերջինս պարբերաբար վանկարկում էր՝ ագրեսոր-ագրեսոր բառը։ Միայն դրանից հետո հասկացանք, որ քաղաքացին ոչ թե վատացել է այլ ինչ որ բան է տեղի ունեցել։ Մոտենալով ընկերության աշխատակիցներին փորձեցինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։
<<Ժամը 17-00-ն, երբ ավարտվել էր մեր աշխատանքային ժամը, փակել էինք դռները, սակայն անվտանգության աշխատակիցը նկատեց, որ ինչ-որ քաղաքացի մոտեցել է դռներին եւ շատ ուժեղ թափահարում է, այնքան ուժեղ թափահարեց, որ չնկատեցինք, թե ինչպես ընկավ>>,-ներայացնելով նախապատմությունը պատմեցին ավիաընկերության աշխատակիցները։
Թե իրականում ինչ էր պահանջում ֆրանսիայի քաղաքավին ռուսական ընկերությունից, այդպես էլ հայտնի չդարձավ։ Սակայն նկատենք, որ թե՛ ոստիկանները թե՛ շտապ օգնության աշխատակիցները բավականն բարյացկամ ձեւով էին վերաբերում վերջինիս, ի դեպ այդ մասին նշում էր նաեւ ֆրանսիացին իր ուղիղ եթերում։ Ֆրանսիայի քաղաքացուն ուղեկցեցին Կենտրոնի բաժին։
Մանրամասներ իմանալուն պես կներկայացնենք ընթերցողին։
Ա․ Հակոբյան