ՀՈՂԱՏՈՒՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԺԵԽԱՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ՄԻԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԳԱՂՈՒԹ
Վերլուծություն
Եվ այսպես, ՔՊ-ացվում է ամեն ինչ: Խունտան նախաձեռնել է ամբողջ ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթաց: Դրան գումարվել են ԱԺ հորջորջված միլիմեջլիսում անցկացված լսումները ՆԳՆ ստեղծելու վերաբերյալ, ընդ որում` կուսակցական նախարարով: Կարճ ասած` լրիվ բոլշևիկյան ծայրահեղ ձախ միակուսակցական մոդել, բայց առանց սոցիալիզմի: Սրանց հանդեպ անշուշտ կիրառելի է Նժդեհի` 100 տարվա վաղեմության թրքաբոլշևիզմ եզրույթը, զի սրանք արդեն անսքող սպասարկում են թուրքական օրակարգը: Ի դեպ, ուշագրավ է, որ Նիկոլի, Ալիևի և Էրդողանի քննադատության թիրախը հաճախ «պատահաբար» և զուգահեռաբար կենտրոնանում է ընդդիմության ու մասնավորապես Սերժ Սարգսյանի վրա:
ԹՈՒՐՔԻ ԿԱՄՔԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
Շատերը չեն ուզում հավատալ, որ կապիտուլյանտն իրոք անցում է կատարում միակուսակցական համակարգի: Չէ՞ որ ըստ Սահմանադրության` ԱԺ-ում պետք է լինեն առնվազն երեք քաղաքական ուժ և մանդատների առնվազն մեկ երրորդը ընդդիմադիրներին է պատկանում` անգամ եթե ընտրություններում ընդդիմությունն ընդամենը մի քանի տոկոս ձայն ստանա: Եվ շրջում են վարկածներ` դա բլե՞ֆ է, Նիկոլը կկարգադրի գրպանային ՍԴ-ին, որ մերժի ՔՊ-ական մեծամասնության որոշումը և «մեծահոգաբար» պահպանի ընդդիմադիր մանդատները:
Շրջանառվում է և ուրիշ վարկած` որ արդեն ըննդիմության պատգամավորի թեկնածուների մեջ կարողացել են կաշառել անհրաժետ թվով մարդկանց, և արագորեն այդ ծախուները կվերցնեն մանդատները, և ընդդիմադիր խմբակցությունները կլինեն դեկորացիա` ճիշտ այնպես, ինչպես մինչ ԽՍՀՄ փլուզումը Արևելյան Եվրոպայի որոշ երկրները համալրված էին «կոմունիստներով և եղբայրական կուսակցություններով»: Սակայն այլոց ծախու համարելը սովորաբար բնորոշ է հենց ծախու հոգիներին, ովքեր հաշվի չեն առնում, որ զուտ պրագմատիկ տեսակետից այսօր Նիկոլին ծախվելն արկածախնդրություն է, քանզի օտար տերերի առաջադրանքն ավարտին հասցնելուց հետո ինքը` Նիկոլը, դառնալու է ռսի ասած «расходный материал»: Կա նաև երրորդ վարկածը` լրիվ կոնսպիրոլոգիական, իբր Նիկոլը այդպիսի ցուցադրական հալածանքով ձգտում է բարձրացնել ընդդիմության վարկանիշը... Դե, այս դավադրապետությունը հաստատ չեզոք ձևացող ծպտյալ և լատենտ նիկոլական «դիվան քշողների» սրտով կլինի... Հո իզուր տեղը չէ, որ տխրահռչակ Ռուբեն Ռուբինյանը ուղիղ եթերով հայտարարեց. «Ժողովրդավարական երկրի ցուցիչ չէ գիտե՞ք որ պատկերը, երբ որ, օրինակ, ֆեյք ընդդիմադիր կուակցություններ են ստեղծում և այդ ֆեյք կուսակցություններին խցկում են Ազգային ժողով, որպեսզի իրենց չեղած լեգիտիմությունն այդպես ցուցադրեն, ինչպես մինչև 2018թ.-ի հեղափոխությունն էր»: Դե, ձեռի հետ ՔՊ-ին ֆեյք հռչակելով, Ռուբոն հա՛մ ակնարկում է, թե «նախկինները» այնպիսի վատ վիճակ էին ստեղծել, որ միտումնավոր հանձնել են իշխանությունը խեղճ Նիկոլին, որ կապիտուլյացիան նրա գրպանը գցեն, համ էլ փորձ է` մոլորեցնել հանրությանը, իբր ներկայիս ընդդիմադիր խմբակցությունները Նիկոլի ֆեյքերն են...
Բայց կարծում ենք, պետք չէ խուճուճ «հանճարեղ պլաններ» երևակայել, այլ պետք է հավատալ դավաճանների այդ բոլուկին, որ իրոք դիկտատուրա են սարքում, այն էլ` արագ: Նախկին պատգամավոր Արման Աբովյանն էլ փաստում է, որ Նիկոլի իրագործվող քայլերին չեն հավատում նաև թուրքերը. «Հայաստանը հենց այսօր պատրաստ է իր անվտանգային համակարգը և տնտեսական անկախության համակարգը «սկուտեղի» վրա ` զուռնա-դհոլով հանձնել հայասպան, ֆաշիստական, տեռորիստական գաղափարներ կրող Թուրքիային:
Խնդիրը միայն թուրքերի որոշման տիրույթում է, և քանզի թուրքերն ուղղակի հրաժարվում են հավատալ, որ հայերն ի վերջո որոշել են կամովին ինքնաոչնչանալ, այդ իսկ պատճառով թուրքերը մի քիչ ժամանակ են ձգում՝ փորձելով հասկանալ, թե որտեղ են իրենց հայերը «քցում»:
ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ+ԱՄԲՈԽԱՀԱՃՈՒԹՅՈՒՆ
Բայց պետք է հավատալ փաստերին և իրական գործընթացներին` այս թրքահպատակ խունտան արագ տեմպերով սարքում են դիկտատուրա, որպեսզի թուրքի ծրագիրն անխոչընդոտ իրագործեն մի բան էլ ավելի շուտ, քան թուրքը դա կհնչեցնի... Կհարցնեք` ինչո՞ւ, դրա պատասխանն էլ հեռու փնտրել պետք չէ: Չէ՞ որ տեսանելի է` ինչքան գենապղծվածներ կան, ովքեր արյան կանչով ատում են հային և Հայաստանը, հիմա կենտրոնացված են ՔՊ-ում...
Սակայն միայն ոստիկանական մահակներով այսպիսի պիղծ ռեժիմ պահել չի լինի, պետք է և մասսայական հենարան, ընդ որում` ժեխի տեսքով: Այլապես ազգային ինքնասպանություն կազմակերպել չի ստացվի: Իսկ որ խունտան ինչ-որ անդառնալի բան է պատրաստում` անուղղակիորեն երևում է այն փաստից, որ քաջատեղյակ Միքայել Մինասյանն ընդհատել է իր լռության ուխտը: Ճիշտ է, նրա հրապարակած վերլուծականը հիմնականում ֆորմալ առումով պտտվում է Ուկրաինայի շուրջ, սակայն ասելիքի ամենակարևոր հատվածները դե ֆակտո Հայաստանի մասին են: Եվ այսպես. «Սուրբ Գրական ժամանակներից մինչեւ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, առաջնորդները, թագադրության արարողության շրջանակներում, անհրաժեշտություն ունեին ստանալու իշխանության աստվածային աղբյուրի հաստատումը: Մեր ժամանակները ստեղծագործաբար են վերաիմաստավորել հին հռոմեական Vox populi, vox Dei խոսքը, ժողովրդին օժտելով Աստվածային զորությամբ եւ հարկադրելով վերնախավներին պոպուլիզմի»:
Սուրբ Աթոռում նախկին դեսպանը ներկայացնում է, թե ինչ է «Ինստիտուտցիոնալացված պոպուլիզմը, բազմապատկված ժողովրդական զանգվածների հավիտենական թերուսությամբ», և ներկայացվածը մեր երկրի զարհուրելի պատկերն է նկարագրում` առանց Հայաստանի անունն ուղակի հիշատակելու. «Համաճարակի ժամանակ առողջապահության համակարգի անգործությունը վերագրվում է այն բանին, որ մահերը անխուսափելի էին, սանձազերծված պատերազմը՝ այն բանին, որ թշնամին արյունարբու էր, դաշնակիցները` ոչ հուսալի, տնտեսության մեջ եղած ձախողումների մեղավորն էլ օլիգարխային վերնախավներն էին: Աղետի դեպքում էլ հայտարարվում էր, որ նախկին վերնախավները հստակ գիտակցել են մոտալուտ աղետն ու կանխամտածված հանձնել իշխանությունը, որպեսզի ժողովրդի սիրելին դառնար մեղավորը»:
Ճանաչեցի՞ք կապիտուլյանտ Նիկոլի ձեռագիրը, թեև խոսքը ֆորմալ առումով Ուկրաինայի մասին է: Նիկոլի կողմից շտապ կերտվող ազգաջինջ համակարգն էլ փաստացի կարելի է կոչել միակուսակցական ժեխապոպուլիզմի համակարգ: Կերտվողը պետություն չէ` ի տարբերություն 1917-ին մարքսիստների կերտածի,կերտածը գաղութ է: Թուրքական գաղութ, որն այսօր իսկ նյութականանում է մեր աչքի առաջ: Նույնիսկ Արևմուտքին ենթակա պրոքսի կեղծ պետություն էլ չէ, այլ հենց գաղութ: ԱՄՆ-ում և ամբողջ Արևմուտքում հսկայական հեղինակություն վայելող Ավետիք Չալաբյանի օրինակով անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ներկայացնում է իրականությունը. «Դատախազը Ավետիք Չալաբյանի գործի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին ու նոր միջնորդություն ներկայացվել` կալանքը երկարացնելու: Նպատակը հնարավորինս երկար կալանքի տակ պահելն է: (Հիշեցնեմ նաև, որ հուլիսի 1-ից իրեն մեղսագրվող արարքն ընդհանրապես պետք է ապաքրեականացվեր ու Ավետիքը պետք է ազատվեր կալանքից, բայց ափալ-թափալ փոփոխություն էին մտցրել, որ այդ հոդվածը մնա)»:
Սրանք նույնիսկ անգլոսաքսոնական էլ չեն, սրանք մաքուր թուրքական են...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ