«Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա

Բացառիկ մանրամասներ. Ով է դավաճանության մեջ մեղադրվող կինը․ «Իրավունք»

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է.

«Օրեր առաջ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության դեպք էր բացահայտվել: «Իրավունքին» որոշ մանրամասներ է հայտնի դարձել, թե ով է ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող կինը:

Մասնավորապես, արցախյան մեր հավաստի տեղեկությունների համաձայն, դավաճանության մեջ մեղադրվող կինը ամուսնացած-բաժանված էր, ուներ մեկ երեխա: Բաժանվելուց հետո կինը կրկին ամուսնացել է, այս անգամ, այսպես ասած, ազաբ տղայի հետ: Համատեղ կյանքի ընթացքում կինը համացանցի միջոցով սկսել է ամուսնուց գաղտնի շփվել ինչ-որ երիտասարդի հետ եւ, ըստ լուրերի, չի իմացել, որ ազգությամբ ադրբեջանցի է: Միայն նրա հրավերը ստանալուց եւ Կիեւ մեկնելուց հետո նա պարզում է, որ շփվել է ադրբեջանցու հետ: Բայց դա նրան չի խանգարել՝ վերադառնալ եւ շարունակել նույն ձեւով շփվել:

Ավելին, աղբյուրի համաձայն, կինը իրավապահներին կողմից հայտնաբերվելուց հետո շարունակել է պնդել, որ սիրում է նրան, եւ որ նա իր արարքի մեջ որեւէ վատ բան չի տեսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ