Մասնագետը նշել է՝ որոնք են կապիկի ծաղկի հիմնական ախտանշաններն ու ինչ է հարկավոր անել դրանք նկատելու դեպքում
Առողջապահական
Կապիկի ծաղկի դեպքում նկատվում են երեք տեսակի ախտանշաններ։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է իմունաբան Նիկոլայ Կրյուչկովը՝ անդրադառնալով այս հիվանդության հիմնական դրսևորումներին։
«Առաջին հերթին կան գրիպի նմանվող ախտանշաններ, այսինքն՝ բարձր ջերմություն և ինքնազգացողության լուրջ վատթարացում։ Երկրորդ՝ պետք է լինի բնորոշ ցան, որն անցնում է հասունացման մի քանի փուլ, այդ թվում՝ փուչիկների։ Երրորդ՝ ավշային հանգույցներն են ուռչում», - թվել է մասնագետը՝ հավելելով, որ հիվանդության տևողությունը սովորաբար երեք շաբաթ է լինում։
Կրյուչկովի խոսքով՝ ախտանշանների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին։ Ընդ որում՝ հարկավոր է ինքնամեկուսանալ, դիմել պոլիկլինիկայի բժշկին ու սպասել նրա այցին, այլ ոչ թե ինքնուրույն գնալ բուժհաստատություն, քանի որ այդ դեպքում վարակը կարող է տարածվել։
«Դժվար չի լինի ախտորոշել՝ ինչով եք հիվանդ։ Եթե կապիկի ծաղիկ ախտորոշումը հաստատվի, ապա ձեզ կարանտին կնշանակվի։ Հակառակ դեպքում՝ կբուժեն այլ հիվանդություն», - հավելել է իմունաբանը։.