⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Արոնյանն ու Վեյ Յին կվիճարկեն հաղթողի կոչումը

Սպորտ

Արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում 3-1 հաշվով հաղթեց Յան-Քշիշտոֆ Դուդային եւ իրավունք ստացավ պայքարելու գլխավոր մրցանակի համար:

Արոնյանը հաղթանակներ տոնեց 2-րդ և 4-րդ պարտիաներում, մյուս երկուսում գրանցվեց ոչ-ոքի: Եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի Վեյ Յին։

Եզրափակիչում Արոնյանն ու Յին արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած 2 մրցախաղ կանցկացնեն: Հավասար արդյունքի դեպքում հաղթողին կորոշի կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ