«Ժողովուրդ». Ընդդիմադիրների հավաքները նոր թափ կստանան սեպտեմբերից
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դիմադրություն» շարժումը հուլիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքը կանցկացնի, եթե, իհարկե, մինչեւ այդ խանգարող որեւէ հանգամանք ի հայտ չգա, եղանակային պայմաններն էլ բարենպաստ լինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչեւ սեպտեմբեր՝ խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկը, ընդդիմադիրները մեկումեջ հանրահավաքներ կկազմակերպեն, սեպտեմբերից արդեն բողոքի ակցիաների նոր փուլը կմեկնարկի, նաեւ հանրահավաքներ կլինեն: Տեղեկացանք, որ այս պահին մարդկանց հրապարակ կհրավիրեն տասը օրը կամ երկու շաբաթը մեկ անգամ հանրահավաքների կամ ակցիաների ձեւաչափով: Իսկ ԱԺ նոր նստաշրջանը մեկնարկելուն պես «Դիմադրություն» շարժման պիկետներն էլ նոր թափով ու ինտենսիվությամբ կանցկացվեն:
Ի դեպ, շարժման անդամները ցույց չեն արել նաեւ այն ժամանակ, երբ դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից, Հայաստան հյուրեր են ժամանել: Դրա վառ ապացույցը հունիսի 9-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցն էր Երեւան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
