Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ

Մեզ «խաղաղության» գեղեցիկ ձեւակերպման ներքո մատուցում են դավադրություն. Պետրոսյան

Տեսանյութեր

Թեժ ամառվան զուգահեռ՝ թեժանում են աշխարհաքաղաքական գործընթացները մեր տարածաշրջանում, եւ կիզակետում է Հայաստանը: Ի՞նչ սպասել եւ ի՞նչ անել. «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ տեսակետը:

— Տպավորություն է, որ այսօրվա հայաստանյան իշխանությունը պատրաստ է ընդունել բոլորի նախապայմանները՝ լինի Թուրքիան, Ադրբեջանը, թե ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչությունը: Ի վերջո, ի վիճակի՞ է այս ամենին դիմակայել ընդդիմությունը:

— Նախ կցանկանայի հենց ընդդիմության գնահատականները լսել բոլոր սուղ, կասկածելի գործընթացների վերաբերյալ: Օրինակ, երբ հիմա Արեւմուտքը խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, իմ տպավորությամբ՝ դրա նշանակությունը նրանք որոշակի վերակերպված տեսքով են պատկերացնում: Դրանով նրանք երկու գործընթաց են ուզում իրականացնել. առաջինը՝  ռուսական ազդեցության նվազեցումն է տարածաշրջանում, ռուս խաղաղապահ ուժերի դուրսբերումը, երկրորդ՝ դեպի Եվրոպա տարհանվող էներգետիկ ուղիների  նկատմամբ վերահսկողության ավելացում: Եթե Ադրբեջանից էներգակիրները գնում են Թուրքիա եւ Եվրոպա, ու կա Մինսկի խումբ եւ հակամարտություն, որը դեռեւս կարգավորված չէ, սա նշանակում է, որ կարող են ճնշում գործադրել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի  վրա էլ՝ այս շահերը սպասարկելու հարցում: Այսինքն՝ Հայաստանին կասեն՝ եթե դուք չեք ցանկանում վերջնականապես  ընդունենք, որ տարածքները պետք է նվիրեք Ադրբեջանին, ապա պետք է թույլ տաք, որ մեր գազամուղն անցի: Կոմպրոմատներ դրվում են նաեւ Ադրբեջանի առաջ: Ես մտավախություն ունեմ, որ Մինսկի խմբի վերաբերյալ ներկայիս ակնարկները, հատկապես ԱՄՆ-ից եկող, ունեն իրենց շահերը լեգիտիմացնելու նշանակություն՝ սպասարկող էներգետիկ  հանգույցների վրա ազդեցություն ունենալու հարցում: Բայց արդյոք նույն ընկալումն ունի նաեւ ընդդիմությունը: Գուցե ընդդիմության մոտ Մինսկի խմբի ընկալումը դեռեւս 10 տարի առաջ գոյություն ունեցած նույն այն հարթակն է, որը պարբերաբար մշակում էր կարգավորման ծրագրեր եւ առաջարկում կողմերին: Մինսկի խումբն իր 10 տարի առաջվա բովանդակությամբ՝ ես էլ եմ ընդունում, բայց հիմա իրավիճակն այլ է: Հետեւապես, առաջին հերթին ընդդիմությունը պետք է յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հստակեցնի իր մոտեցումներն ու դիրքորոշումը: Այդ դեպքում նոր ակնհայտ կլինի, թե իրենք իրականում որ հարցին են դեմ, որ հարցում են  պատրաստ գնալ զիջումների, եւ որ հարցում բացարձակ կոնսենսուս չի կարող լինել: Եվ դրա հետ մեկտեղ պետք է իրենք էլ առաջարկեն նոր տարբերակ: Մինչդեռ ընդդիմությանն ու իշխանությանը սկսել ենք պատկերացնել, որ մեկը նստած է շենքերում, մյուսը՝ փողոցում: Այդպես չեն տարբերակվում, այլ տարբերակվում են երկրի համար կենսական կարեւոր հարցերի վերաբերյալ կարծիքների բազմազանությամբ:

— Բայց ստեղծված իրավիճակում կա՞ այլընտրանք՝ իշխանության կողմից առաջարկվող, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» բացմանը:

— Մեզ «խաղաղության» գեղեցիկ ձեւակերպման ներքո մատուցում են դավադրություն: Այդ դավադրության հիմնական շահառուներն են ՌԴ աշխարհաքաղաքական հակառակորդները, որոնք շահագրգիռ են, որպեսզի Ադրբեջանի էներգակիրները մատչելի պայմաններով հասնեն Եվրոպա: Սրանով շահագրգիռ են ԱՄՆ-ն եւ այլք: Իսկ ո՞րն է մեր շահագրգռվածությունը, արդյոք ռիսկերն ու վտանգները հաշվել են: Երկար մտորելուց հետո եկել եմ այն եզրահանգման, որ եթե հաշված չլինեին, անունը չէին դնի «խաղաղության օրակարգ», կասեին՝ մեզ պարտադրում են, ստիպում են, ուրիշ տարբերակ չունենք: Այս մարդիկ գնում են որոշակի զիջումների եւ անունը դնում են «խաղաղության օրակարգ»: Մինչդեռ իրենց խնդիրը խաղաղություն բերելը չէ, վստահաբար կարող եմ ասել, որ խաղաղություն չի լինի: Կլինի խաղաղություն միայն այն դեպքում, երբ բոլորը մի ջութակի տակ պարեն: Այսօր Ալիեւը երբեք չի պարի ռուսական ջութակի տակ, որովհետեւ Ադրբեջանում իշխանության իրական կրողները փաշաեւաներն են, հատկապես` ռուսական թեւի մարդկանց ադրբեջանական իշխանական վերին օղակներից վտարելուց հետո:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ»

— Ուրեմն՝ մնում է, որ բոլորը պարեն ԱՄՆ-ի ջութակի տա՞կ, որպեսզի «խաղաղության օրակարգը» դառնա իրական:

— Եթե ԱՄՆ-ն սկսեց մեր տարածաշրջանում նվագել իր ջութակը, ուրեմն՝ պետք է պատրաստ լինենք մեր շահերի հաշվին, մեզ զոհաբարելով՝ պարփակվել այն տարածքում, որը մեզ  համար նախատեսել են Թուրքիան եւ Ադրբեջանը: Եթե Ռուսաստանի համար տնտեսական շահը գոնե առաջնային չէ այս տարածաշրջանում, այլ քաղաքական շահն է առաջնահերթ, ապա ԱՄՆ-ի եւ մյուս բոլոր դերակատարների համար առաջնայինը լինելու է տնտեսական շահը: Ավելին՝ եթե Ռուսաստանն իր դեմքով է ներկա մեր տարածաշրջանում, ապա Արեւմուտքի համար կարեւոր չէ անձամբ ներկա կլինեն, թե Թուրքիայի, Ղազախստանի կամ Ղրղստանի միջոցով: Այս առումով իրենց համար տարբերություն չկա, նրանք պատրաստ են այդ երկրների հետ գնալ ցանկացած զիջման, փոխարենն իրենց շահն ապահովելու համար: Գիտեք, ես էլ տեսականորեն կցանկանամ, որ անխտիր բոլոր հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենանք, բայց ինչի՞ հաշվին, ո՞րն է այն սահմանը` մինչեւ որտեղ կարող ենք գնալ զիջումների, ո՞րը մեր սուբյեկտայնությունը չի վերացնի, եւ դրանից հետո մենք չենք դառնա այլեւս ոչինչ: Այս հարցերում ընդդիմությունը պետք է կարողանա իր ֆունդամենտալ այլընտրանքն առաջարկել:

— Ռուս-բելառուսական ֆորումի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը: Նա համոզված է, որ միայն միասին կարող ենք դիմակայել գլոբալ մարտահրավերներին: Արդյոք այս ճանապարhը կարող է փրկօղակ լինել Հայաստանի համար:

— Մի ասացվածք կա՝ ճիշտն ասելը շանտղություն չէ: Մենք ենք օգտագործում այս խոսքը, ուրիշ ժողովուրդ չի օգտագործում, բայց բոլորը կիրառում են, բացի մեզնից: Լուկաշենկոն ճիշտ է ասում: Նա նաեւ ճիշտ է ասում` Ուկրաինայի հետ կապված` նշելով, որ այդ երկիրը ոչնչացավ այն ժամանակ, երբ փորձեց իրեն առանձնացնել սլավոնական ինքնությունից: Ուկրաինայում մի խումբ մարդիկ որոշել են, որ իրենք կապ չունեն սլավոնական ժողովուրդների հետ, առանձին ազգություն են եւ բոլորից բարձր: Վերադառնալով Ձեր հարցին` նշեմ, որ պատմականորեն հայկական պետության վերականգնման հնարավորություն` սկսած Կիլիկյան Հայաստանի անկումից, միշտ Հայաստանի արեւմտյան մասում ենք գտել, որովհետեւ այս մասում ինստիտուցիոնալ առումով պետականության էլեմենտները թուլացած ու նսեմացած են եղել, հարյուրամյա պարսկա-թուրքական պատերազմի հետեւանքով բնակչությունը ոչնչացված, տարհանված, բռնագաղթված էր: Այստեղ որեւէ հնարավորություն չի եղել պետության վերականգնման, եւ այդ հնարավորությունը ստեղծվել է միայն 1813 եւ 1828  թվականների ռուս-պարսկական երկու պատերազմների արդյունքում կնքված խաղաղության պայմանագրի եւ դրան հետեւած հայահավաք գործընթացի արդյունքում: Հիմա մենք ապրում ենք մի պետության մեջ, որի հետ կապված վերջին երկու միջազգային պայմանագրերը եղել են Իրանի եւ Ռուսաստանի միջեւ: Սա ենթադրում է, որ այդ երկու պետությունների հետ վատ հարաբերություններ չենք կարող ունենալ: Օրինակ, եթե մի օր Ռուսաստանն ասի, որ իքս տարածքները չի համարում իր ազդեցության գոտի, այստեղ եթե անգամ ուրիշ ոչ ոք հավականություն չունենա, Իրանն ասելու է իմն է, որովհետեւ ժամանակին այդ տարածքները իրենք զիջել են ռուսներին: Եթե ոմանք սա են ուզում լսել, ապա պետք է ասեմ, որ նույնիսկ դատապարտված ենք թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ: Իսկ եթե այս գիտակցումը չկա, ուրեմն` դատապարտված ենք կորցնելու այն, ինչ ունենք: Եթե ուզում ենք ուժեղ պետություն, պետք է այնքան խոհեմություն ունենանք, որպեսզի այդ հարաբերությունները կարողանանք վերածել բարիքի: Այստեղ է, որ պետք է դրսեւորվի մեր բարձր պետական խոհեմությունը: Օրինակ` ժամանակակից Ուկրաինան գոյություն ունի Ռուսաստանի կամքի արդյունքում: Ռուսաստանն իր տարածքների հաշվին մեծացրեց Ուկրաինան, իսկ այն այսօր դարձել է պլացդարմ հենց ռուսների դեմ:  Ուկրաինացիները պետք է շատ լավ հասկանային, որ եթե իրենք մի օր փորձեն դառնալ ՌԴ-ի հակառակորդների պլացդարմ, այդ պարագայում Ռուսաստանը իրենց դիտարկելու է թշնամի եւ այդ տարածքների նկատմամբ նորից իր պատմական հավակնություններն  արթնանալու են: Այդպես էլ եղավ, սա բնական, նորմալ գործընթաց է, նույնը վերաբերում է նաեւ Ղազախստանին:

— Վերջին զարգացումները չեն բացառում, որ մի հակառուսական պլացդարմ էլ կարող է դառնալ Հայաստանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Եթե մենք դարձանք հակառուսական պլացդարմ, արժանանալու ենք ավելի վատ ճակատագրի, քան Ուկրաինան, որովհետեւ չունենք ուկրաինական հզորությունը: Ով ինչ ուզում է ասել, բայց Ուկրաինան առանց բացառության Եվրոպայի բոլոր պետություններին կհաղթեր` իր ունեցած ռեսուրսներով, սեւահողով, արդյունաբերությամբ, ծովերով: Ուկրաինան Եվրոպային սահմանակից լինելով` տասնյակ անգամ ավելի մեծ հնարավորություն ուներ, այսպես կոչված, ավելի ինքնուրույն լինելու Ռուսաստանից: Ընդհանրապես կարծում եմ` Ուկրաինայի պատմութամբ պետք է քննություն հանձնեն մեր պետական համակարգ ընդունվածները: Ինչպես ուսուցիչներին պարտադրում են պարբերաբար ատեստավորվել, իրենք էլ պետք է պարբերաբար ատեստավորվեն  Ուկրաինայի հարցով, թե ինչու այն քանդվեց: Նա, ով չի հասկանում, թե ինչու քանդվեց Ուկրաինան, պետք է առհասարակ պետական համակարգին թույլ չտալ, որ մոտենա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top