ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

Ինչ սխալներ են մարդիկ թույլ տալիս առողջ սննդակարգին հետևելիս

Առողջապահական

Առողջ կենսակերպ վարող մարդիկ սովորաբար սննդակարգի հետ կապված որոշակի սխալներ են գործում։ Այս մասին իր թելեգրամյան ալիում գրել է ներզատաբան Զուխրա Պավլովան։

Մասնագետի խոսքով՝ ոչ մի դեպքում չի կարելի օրն սկսել նարնջի հյութով։

«Եթե դուք նախաճաշն սկսեք այս ըմպելիքով, ապա անմիջապես ֆրուկտոզայի գերդոզավորում կստանաք։ Ֆրուկտոզան շաքար է, որը կարճ ժամանակ անց քաղցի նոպա է առաջացնում և նպաստում է ճարպի կուտակմանը», - նախազգուշացրել է բժիշկը՝ հավելելով, որ մարդիկ հաճախ չարաշահում են ճարպերը։

«Ամենավառ օրինակն ընկույզներն են։ Դրանք շատ օգտակար են և հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։ Լավագույն տարբերակը նախաճաշին 1-3 հատ տարբեր տեսակի ընկույզ ուտելն է, սակայն մենք երբեք չենք կարող կանգ առնել։ Կամ նախաճաշին տապակած խոզաապուխտ ուտելը», - շեշտել է մասնագետը ՝ նշելով, որ նման նախաճաշն իրական «ռումբ» է գլիկացիայի վերջնական արգասիքների պարունակությամբ, իսկ դրանք հսկայական վնաս են հասցնում մարդու առողջությանն ու երիտասարդությանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ